Սեֆիլյանի դատաքննությունը սկսվեց միջադեպով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+18.09 oC

Սեֆիլյանի դատաքննությունը սկսվեց միջադեպով

10:40 09.02.2018

Ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների այսօրվա  դատական նիստի ժամանակ պետական մեղադողները պետք է ներկայացնեն մեղադրանքը :Դատական նիստի սկզբում  պաշտպան  Տիգրան Հայրապետյանը միջնորդեց, որ դատական նիստը  հետաձգվի, քանի որ ամբաստանյալ Գևորգ  Սաֆարյանը նիստի դահլիճում չէ: Ներկա չէ նաև նրա շահերի պաշտպանը: Սակայն դատավոր Տաթև Գրիգորյանը նկատեց, որ ներկա է հանրային պաշտպան Աննա Ջուվանովան: Ժիրայր Սեֆիլյանն ըմբոստացավ, թե Գևորգ  Սաֆարյանը պետք է ներկա լինի, հակառակ դեպքում ինքը կլքի դահլիճը: Ամբաստանյալ Ներսես  Պողոսյանը ասաց. «Թողեք թող  ներս  գա  Գևորգ  Սաֆարյանը, իմանա իրեն ինչում են մեղադրում: Ես էլ եմ դուրս  գալիս:  Մենք  առանց  կարգի բռնված ենք, իմ  երեք  երեխեքը մնացել են առանց  հեր, ինչ կարգի մասին եք ասում: Էդ կարգը մենակ մե՞ր համար է»: 

Դատարանը  բավարարեց  պաշտպանների միջնորդությունը  և Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ  Սաֆարյանի  մասնակցությունն ապահովեց դատական նիստին: Պետական մեղադրողը սկսեց հրապարակել մեղադրանքը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ

13:47 17.05.2024

Կառավարությունն առաջարկել է նոր փոփոխություններ թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության մեջ

Դեռեւս 2021 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով ներդրվեց «թրեյդ-ին» առեւտրի տեսակի հասկացությունը: Թրեյդ-ին առեւտրի տեսակը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, որի լիցենզիան տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 17-ի նիստում ներկայացնելով […] ...

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

13:16 17.05.2024

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Ժ. Ալեքսանյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Արթիկ): ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ կասեցման համար հիմք են ծառայել սանիտարահիգիենիկ նորմերի այն խախտումները, որոնք, համաձայն սահմանված նորմերի, անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Մասնավորապես՝ արտադրամասի հատակը […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:50 17.05.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձյան տեսքով։ Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում օդում սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ։ Երևանում մայիսի 17-ի, 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-ի և 20-ի գիշերը, 19-ին և 21-22-ին երեկոյան […] ...

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

12:26 17.05.2024

Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

Ստրասբուրգ աշխատանքային այցի երկրորդ օրվա մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին: Նիստին ընդառաջ նախարար Միրզոյանին ողջունել են ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Լիխտենշտեյնի ԱԳ նախարար Դոմինիկ Հասլերը: Հաջորդիվ տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում: ...

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

09:08 17.05.2024

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ «Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին հորդորում է ուշադիր լինել։ ...

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

23:26 16.05.2024

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունել է բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը: Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես […] ...

BACK_TO_TOP