«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» վրա ծախսվել է մոտ 222 մլն դոլար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» վրա ծախսվել է մոտ 222 մլն դոլար

12:21 18.07.2018

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» վարկային միջոցների ծախսերի մասին խոսակցություններին այսօր անդրադարձել  է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Նախարարի խոսքով, հանրության հետաքրքրող կարևոր հարցերից մեկն այն է, թե ճանապարհի համար հատկացված ֆինանսավորումից ինչ-որ գումար մնացե՞լ է, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքները:

«Ոչ բոլոր վարկերն են ծախսվել, ընդամենը 222 մլն դոլարն է մինչև այժմ ծախսվել, իսկ մնացածը դեռևս ընթացքի մեջ է»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ նախահաշվում նշվել է ճանապարհի 1 մլրդ դոլար բյուջե, սակայն դա կաճի, քանի որ որոշ տեղերում պետք է կառուցվի առաջին կարգի ճանապարհ՝ նախատեսված 3-րդ կարգի ճանապարհի փոխարեն:

Ծրագրի նախնական արժեքը գնահատվել է 1 մլրդ դոլար։ Այս չափն, ըստ նսխարարի, աճելու է` պայմանավորված ճանապարհի ամենաբարդ Սիսիան-Քաջարան հատվածում թունելների եւ կամուրջների շինարարությամբ, եւ նրանով, որ 4 հատվածների համար դեռ նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմված չեն։ Ըստ ծրագրի՝ ավելի քան 1 մլրդ դոլար անհրաժեշտ ֆինանսավորումից կան մոտ 700 մլն վարկային հատկացումներ:

Նախարարի խոսքով, մեկ թունել կառուցելու ծախսը կազմում է 30 մլն դոլարից ավելի, իսկ մենք ավելի քան 24 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ պետք է կառուցենք: Ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ շինանյութը ձեռք է բերվում հայկական շուկայից: Չնայած դրան, որոշ կազմակերպություններ դժգոհություն են հայտնել հատկապես ցեմենտի որակից, որն այժմ ստուգվում է, և լաբորատոր փորձաքննությունները կտան վերջնական եզրակացություն:

Նախարարը խոսել է նաև ճանապարհին հայտնված հողերի օտարման բարդությունների մասին:

«Մենք հաճախ գործ ենք ունենում չձևակերպված փաստաթղթերի, բազմաթիվ բարդությունների, դատական քաշքշուկների հետ, բայց մեր խնդիրն է, որ դա որևէ սոցիալական բարդություն չունենա մեր հանրության վրա»,- ասել է նախարար Աշոտ Հակոբյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ

10:39 02.05.2025

Դիլիջանի թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ

Մայիսի 2-ին Դիլիջանի թունելը սպասարկող կապալառու կազմակերպության կողմից թունելի երթևեկելի մասում իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պահպանել երթևեկության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

10:12 02.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

10:00 02.05.2025

Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառով

Միավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական ​​վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

09:55 02.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Մայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

09:48 02.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

09:40 02.05.2025

Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...

BACK_TO_TOP