Շիրակի մարզի ջրամբարները գնում են ձմեռացման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Շիրակի մարզի ջրամբարները գնում են ձմեռացման

19:05 30.10.2021

Շիրակի մարզի ջրամբարները գնում են ձմեռացման։ Սա նշանակում է, որ ոռոգման սեզոնը գրեթե ավարտված է, իսկ ջրամբարներում մնացել է այնքան ջուր, որքան անհրաժեշտ է կենդանական աշխարհի պահպանության և տեխնիկական վիճակի ապահովման համար։ Այս տարին երաշտային էր, ամռանը ջուրը գյուղացիական տնտեսություններին չբավականացրեց։ Շղթայաբար նաև ձմեռացման ջրամբարները գնում են  ավելի քիչ ջրի պաշարով՝ նախորդ տարվա համեմատ։

«Շիրակ» ջրօգտագործողների ընկերության ենթակայության 3 ջրամբարներում՝ Կառնուտում, Վարդաքարում ու Սառնաղբյուրում ջուրը մեռյալ ծավալին դեռ չի հասել, բայց մոտ է այդ ցուցանիշին։

«Ջրի ծավալները ձմեռացման գնալու համար  բավարար են։ 2 մլն 240 հազար  խորանարդ  մետր ջուր ունենք Կառնուտի ջրամբարում, 410 հազար՝ Սառնաղբյուրի ջրամբարում, իսկ Վարդաքարի ջրամբարում 400 հազար խորանարդ մետր ջուր կա։ Մեռյալ ծավալը Կառնուտի համար 800 հազար է, Սառնաղբյուրի և Վարդաքարի ջրամբարների համար՝ 200 հազար խորանարդ մետր»,- SHANTNEWS-ին ասել է « Շիրակ» ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։

 

Շիրակի մարզում ոռոգման սեզոնը սկսվում է մայիսին, ամփոփվում` նոյեմբերի կեսին։ Այսինք, հիմա դեռ քիչ քանակության, բայց ոռոգման ջուր բաց է թողնվում։ Ախուրյանի տարածաշրջանի գյուղերը ոռոգում են աշնանացան ցորենի ցանքերը։ Ոռոգման ջրի պահանջարկն այս սեզոնին շատ քիչ է։ Այսինքն, մինչև ձմեռացում ջրամբարներում ջրի քանակը քիչ փոփոխության կենթարկվի։

Այս տարի ոռոգման սեզոնին ջուրը չբավականացրեց։ Տարին երաշտային էր, եղած ջուրը ոչ արդյունավետ օգտագործելու մեղադրանքներ էին հնչում։ Կառնուտի ջրամբարի թողունակությունը 23 մլն խորանարդ մետր է, տեխնիկական վիճակը թույլ է տալիս կուտակել մինչև 18 մլն խորանարդ մետր, բայց անգամ այս ցուցանիշին ամռանը Կառնուտում ջուրը չհասավ։

Տեղումներ նաև հիմա չկան։ Ջրօգտագործող ընկերության մասնագետներն են նշում՝ աշունը ևս երաշտային է։ Ջրի պակասի շղթայական հետևանքն այն է, որ նաև ձմեռացման ջրամբարները գնում են, նախորդ տարվա համեմատ, ավելի քիչ ջրի պաշարով։ Կառնուտի ջրամբարը, ըստ մասնագետի, անցած տարի 4-5 մլն խորանարդ մետրով է գնացել ձմեռացման, այս տարի` ընդամենը 2 մլն խորանարդ մետր ջրով։ Երաշտին նաև գումարվում են ջրակորուստները, որոնք տարեցտարի ավելանում են։

«Պլատինայի ներքևի հատվածում նստվածքներ ունենք, անզեն աչքով էլ երևում է, որ թաղանթները լրիվ բացված են։ Հետևանքում՝ ջրակորուստներ են։ Վերանորոգման կարիք կա ջրամբարում։ Կարելի է ասել վերջ՝ ջրամբարն արդեն գնում է ձմեռացման։ 2մլն 240 հազար խորանարդ մետր ջուր ունենք։ Նախորդ տարիներին 4-5 մլն խորանարդ մետրով էինք գնում ձմեռացման»,- SHANTNEWS-ին ասել է Կառնուտի ջրամբարի պետ Արմեն Հովհաննիսյանը։

Հիմա ջրատարներն ուսումնասիրում են՝ գարնանը նորից նորոգումներ կատարելու համար։ Մասնակի նորոգումները գրեթե ամենամյա են։ Կորուստներով ու քայքայված տաշտակներով հիմա էլ դեռ Կառնուտի ջրամբարում ջրի մուտքեր կան։ Կառնուտի համար դոտացիոն է Արփիի ջրամբարը, որտեղից ջրթող այլևս չի կատարվում։ Քիչ քանակության ջուր Աշոցքի ու Ամասիայի սարերից  Կառնուտ հասնում է Ախուրյան գետով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP