11:32 09.02.2018
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ: Փակ նիստից հետո Արթուր Դավթյանը լրագրողներին մանրամասներ է ներկայացրել նիստի ընթացքից՝ մասնավորապես, նստի ընթացքում ներկայացվել են քրեական հետապնդման ոլորտում արված աշխատանքներն ու ամփոփվել արդյունքները:
«Կարևորելով հանրության տեղեկացումը նախաձեռնել եմ այս հանդիպումը՝ ներկայացնելով կատարված աշխատանքներն ու առկա խնդիրները», – ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ներկայացրել թվային տվյալներ:
Անդրադառնալով հանցավորության հակազդման աշխատանքերրի արդյունքներին, Արթուր Դավթյանը նշել է, որ 2018թ.-ի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 20 285 հանցագործություն: Ինչը 1521–ով կամ 8.1%–ով ավել է 2016թ.-ի ընթացքում արձանագրված հանցագործություններից:
Հանցագործության աճը, ըստ գլխավոր դատախազի վկայում է հանցագործությունների հաշվառման և հանցագործությունների հայտնաբերման աշխատանքների արդյունավետության բարձրացման մասին:
«Աճը արձանագրվել է ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործությունների հաշվին, դրան զուգահեռ էապես նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները: Ծանր հանցագործությունները նվազել են 11.4%-ով, առանձնապես ծանր հանցագործությունենրը՝ 33-ով կամ 11.7%-ով: Հիմնականում աճել են այն հանցագործությունները, որ մշտապես աչքի են ընկել բարձր լատեյտանության մակարդակով: Մասնավորապես՝ էական աճ ունենք կոռուպցիոն հանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության հանցագորոծություններով, ՃՏՊ-երի կամ Ճանապարհային երթևեկության կանոների խախտման արդյունքում կատարված հանցագործություններով: Այս հանցագործությունների հանրագումարը ցույց է տալիս, որ սրանց հաշվին է աճ արձանագրվել», – նշել է Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատաղազը նաև նշեց, որ հաշվառման համար պատասխանատու մարմինենում տարիներ շարունակ գործելաոճ է եղել երբեմն թաքցնել հանցագործությունները, դրանք չհաշվառել: Նման մարմինների նկատմամբ համապատասխան արձագանքը եղել է՝ քրեական հետապնդման և դատական գործերի միջոցով: Դատախազը վստահեցրեց, որ այս առումով ոստիակնությունը ևս հետևողականություն է ապահովել:
Հայտնաբերման աշխատանքները ևս իրականացվում են հետևողական աշխատանքների շնորհիվ և աճը ևս վկյում է այդ մասին:
«Այդուհանդերձ արդյուքնները լիարժեք գոհացնող չեն, որովհետև իրավիճակը ցույց է տալիս, որ մեր հնարավորությունները ավելին են և մենք կարող ենք ի սպառ բացառել հանցագործության և իրավապահ մարմիններից գաղտնի մնալու հնարավոր փաստը», – նշեց Արթուր Դավթյանը:
Գլխավոր դատախազը անդրադարձավ ու թվային տվյալներ ներկայացրեց նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործության առանձին տեսակների վերաբերյալ:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...