Եթե միասին չէր լինելու, այդտեղ խնդիրներ էին առաջանալու․ Գյումրիի նորընտիր քաղաքապետը՝ ՔՊ-ի հետ համագործակցության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.26 oC

Եթե միասին չէր լինելու, այդտեղ խնդիրներ էին առաջանալու․ Գյումրիի նորընտիր քաղաքապետը՝ ՔՊ-ի հետ համագործակցության մասին

18:08 01.11.2021

Բացարձակ մեծամասնությունը ավագանու կազմում հնարավորություն կտա քաղաքի խնդիրներն ավելի արագ լուծել,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Հիշեցնենք,Գյումրիի նորընտիր ավագանին այսօր անդրանիկ նիստում քաղաքապետ է ընտրել։ Միակ թեկնածուն «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանն է։

«Բալասանյան դաշինքն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության հուշագրով ամրագրել են, որ քաղաքապետի թեկնածու առաջադրում է «Բալասանյան դաշինքը», իսկ «Քաղաքացիական պայմանագրին» բաժին են հասնում երկու փոխքաղաքապետների պաշտոնները։ Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետի թեկնածու չի առաջադրել և հայտարարել են, որ քվեարկելու են Վարդգես Սամսոնյանի օգտին։ Քաղաքապետի թեկնածուներ չառաջադրեցին նաև մյուս երեք ուժերը՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական, «Ապրելու Երկիր» և Հայաստանի հանրապետական կուսակցությունները։ Քվեարկությունը բաց էր, արդյունքները՝ պարզ։

Գյումրիի նորընտիր քաղաքապետը նշել է, որ քաղաքի խնդիրների լուծումը չի թողել այլընտրանք, քան միասնական աշխատանքը համերաշխ մթնոլորտում։

«Այն խնդիրների համախումբը, որն ունի Գյումրին, չի թողնում այլընտրանք, քան միասնական, թափանցիկ և համերաշխ մթնոլորտում  բոլոր կարող ուժերի օգտագործումը քաղաքի զարգացման ընթացքն ապահովելու համար։ Բացարձակ մեծամասնություն ստանալով, մենք կկարողանանք էլ ավելի արագ մեր Գյումրիի առջև ծառացած խնդիրները լուծել միասին։ Եթե միասին չէր լինելու, այդտեղ խնդիրներ էին առաջանալու՝ այլ, այլ հարցերից ելնելով»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ ստացած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության հուշագրով ամրագրված իրենց պայմանավորվածությունները կատարեցին և Վարդգես Սամսոնյանի օգտին քվեարկեցին։ Մյուս երեք կուսակցությունները, որոնց մանդատների հանրագումարն ընդամենը 8-ն է, դեմ քվեարկեցին։ Ինչ կարող են անել Գյումրիի ավագանու ընդդիմադիր ուժերը իրենց քիչ մանդատներով․․․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ավագանու անդամը կարճ պատասխանեց։

«Մենք ընդամենը աշխատելու ենք։ Ժողովուրդը մեզ տվել է 4 մանդատի քվե, և մենք աշխատելու ենք, փաստերը ներկայացնելով ենք աշխատելու»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Վարդևան Հակոբյանը։

Գյումրիի նորընտիր քաղաքապետը պաշտոնապես լիազորությունները կստանձնի եռօրյա ժամկետում։ Նոյեմբերի 4-ին տեղի կունենա նրա երդմնակալության արարողությունը։ Իսկ ովքեր են լինելու փոխքաղաքապետները, որոնց ներկայացնելու է «Քաղաքացիական պայմանագիրը», այս մասին ոչինչ հայտնի չդարձավ։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP