14:17 09.02.2018
Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ 1992-ից ի վեր ծավալված համագործակցությունը և նշել, որ այսօրվա շնորհանդեսը լավ առիթ է քննարկելու ու մտքեր փոխանակելու, թե որտեղ ենք գտնվում և ինչպես ենք ուզում շարժվել առաջ:
Ըստ ԱՄՆ դեսպանի՝ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության 70 տոկոսն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի և մեխանիզմների միջոցով: Ներկայումս USAID-ն Հայաստանում իրականացնում է 30-ից ավելի ծրագիր, որոնց շրջանակում օժանդակություն է ցուցաբերվում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ համարվող ոլորտների բարեփոխումներին՝ տնտեսություն, կառավարում, դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը ներկայացրել է իրականացվող ծրագրերի ցանկը և հիմնական արդյունքները՝ նշելով, որ USAID-ի հիմնական նպատակներն են աջակցել Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը (նպաստավոր միջավայր առևտրի և ներդրումների համար ու թիրախային ոլորտների մրցունակության բարձրացում) և ժողովրդավարության զարգացմանն ու կառավարման բարելավմանը (քաղաքացիական ավելի մեծ մասնակցություն ու վերահսկողություն բարեփոխումներում և քաղաքականության մշակման ու իրականացման առավել բաց մոտեցումներ): Տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերը հիմնականում իրականացվում են էներգետիկայի, գյուղի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների բնագավառներում, իսկ ժողովրդավարության և կառավարման ոլորտում համատեղ աշխատանքները միտված են վարչատարածքային, երեխաների պաշտպանության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և հումանիտար ոլորտներում ծրագրերի իրականացմանը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կարևոր բարեփոխումների փուլում, և ԱՄՆ ՄԶԳ հետ գործակցության խորացումը մեծ նշանակություն ունի:
«Մենք ունենք բաց գործընկերային հարաբերություններ և´ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, և´ USAID-ի հետ: Մենք չափազանց շահագրգռված ենք այդ համագործակցության մեջ: Առաջնահերթությունները շատ են՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, սնանկացում, դատական համակարգ, ոռոգման համակարգի ռեֆորմ, առողջապահության ապահովագրում, տեսչական մարմիններին տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն, թվային օրակարգ, գյուղատնտեսություն, տարածքային կառավարում, ռեգիոնալ և կենտրոնական մարմինների իրավունքների բալանսավորում, հարկային, մաքսային վարչարարություն, սոցիալական հասցեականություն, վարչական ռեգիստր և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Չի գալու մի պահ, որ մենք օրակարգում խնդիր չունենանք, բայց հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է»,- նշել է վարչապետը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...