Շիրակի մարզի բնակչության 25%-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.26 oC

Շիրակի մարզի բնակչության 25%-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը

18:39 03.11.2021

Շիրակի մարզի բնակչության 25 %-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը, երկրորդ չափաբաժինն ընդունածների թիվն ավելի պակաս է։ Սա կորոնավիրուսի դեմ պատվաստումների Շիրակի մարզի վիճակագրությունն է, որն աճել է հոկտեմբերի 14-ից հետո, երբ սկսվեց կիրառվել պատվաստումների կամ թեստավորման պայմանը։

«Գյումրի» բժշկական կենտրոնի նախամուտքում քովիդի դեմ պատվաստման նոր կենտրոն է գործում, ամեն օր հերթապահում է բժիշկների խումբ։ Նույն բրիգադն է, որն ամիսներ շարունակ աշխատում էր Գյումրիի  կենտրոնական հրապարակի պատվաստումների շարժական կետում։ Եղանակներն այլևս թույլ չեն տալիս պատվաստող բժիշկներին բացօթյա աշխատել:

Պատվաստումների շարժական կետը նոր հասցեում դեռ շատ այցելուներ չունի։ Պատվաստվել ցանկացողերի թվի դինամիկան ոչ մի կանոնի չի ենթարկվում։ Մեկ օրվա տարբերությամբ այդ թիվը կարող է աճել կամ նվազել տասնապատիկ։

«Մշտապես չունենք բոլոր պատվաստանյութերը։ Այն օրերին, երբ պոլիկլինիկաներում բոլոր տեսակի պատվաստանյութերը լինում են, նաև մարդկանց հոսքն է մեծ լինում։ Եթե մշտական այդ վիճակը պահպանվի, որ բոլոր պատվաստումներից առկա լինի, պատվաստվողները ավելի շատ կլինեն»,- SHANTNEWS-ին ասել է բժիշկ-թերապևտ Կարապետ Ալեքսանյանը։

Պատվաստանյութերի տարբեր տեսակների պակասը պարբերաբար պոլիկլինիկաներում զգացվում է։ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի  «Շիրակ»  մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատուն բացատրում է՝ սա պայմանավորված է պատվաստանյութերի այս կամ այն տեսակի նկատմամբ մեծ պահանջարկով։ Իսկ որ պատվաստվողների թիվը մեծացել է, սա փաստում են թվային տվյալները։

«18-ից բարձր ազգաբնակչության մոտ 25 %-ն առաջին չափաբաժինն է ստացել, երկրորդ չափաբաժինը ստացածները կազմում են 14%։ Շատ կարևոր է, որ առաջին չափաքանակն ընդունածների բարձր տոկոսի հասնենք, որովհետև հենց առաջին դոզայից բավական բարձր արդյունք է գրանցվում իմունիտետի առումով։ Իմունիտետի ձևավորումը կապված է ոչ միայն պատվաստանյութի հետ, այլև մարդու իմունային համակարգի։ Նայած ինչ վիճակում է գտնվում իմունային համակարգը, և, իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կհիվանդանան միջին և թեթև ձևերով»,- SHANTNEWS-ին ասել է ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի իմունիզացիայի պատասխանատու Սոնա Ոսկանյանը։

Միայն 400 մարդ պատվաստվել է Գյումրիում հայտարարված պատվաստման օրվա ընթացքում։ Հանրապետությունում հասանելի է 5 տեսակի պատվաստանյութ։ Դրանից յուրաքանչյուրը, ըստ մասնագետի, նվազեցնում է հիվանդության բարդությունների և մահվան ելքերի հավանականությունը։

Մասնագետն է նշում՝ ինչքան շատ լինեն պատվաստվածները, այնքան ծանր դեպքերը քիչ կլինեն, հետևաբար, նաև առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունից հնարավոր կլինի խուսափել։ Այժմ բուժհաստատություններն արդեն իսկ աշխատում են մահճակալների գրեթե 100%-անոց ծանրաբեռնվածությամբ։

Ծանր ու միջին ծանրության հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ են։ ՀՎԿԱԿ մասնագետն է նշում՝ արդեն իսկ սկսել են 12-ից բարձր տարիքի երեխաների պատվաստումները։ Երեխաների համար կիրառելի է Հայաստանում հասանելի պատվաստանյութից միայն մեկը։ Շիրակի մարզում ծնողների համաձայնությամբ պատվաստված երեխաներ, ըստ մասնագետի, արդեն կան։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP