19:15 03.11.2021
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Էկա Խերխեուլիձեն երրորդ նախագահ, կալանավորված ու հացադուլի մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Սաակաշվիլին շարունակում է կարծել, որ ընդդիմադիրները պետք է բոյկոտեն խորհրդարանի աշխատանքները։ Հաղորդում է aliq.ge-ն։
Նոյեմբերի 1-ին Սաակաշվիլին նամակ է հղել ընդդիմադիր պատգամավորներին՝ կոչ անելով լքել խորհրդարանը՝ հավելելով, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը ընդդիմության «ձեռքից խլել է» ընտրություններում հաղթելու հնարավորությունը։
Խերխեուլիձեն խոսել է նաև սահմանադրական փոփոխություններից, մասնավորապես ընտրական շեմը 5 տոկոս իջեցնելու մասին։ Նա ընդգծել է, որ այս փոփոխությունները պետք է քննարկվեն 9-րդ գումարման խորհրդարանում։
Այս մասին խոսել է նաև պատգամավոր, «Բարեփոխումների խումբ» խմբակցության նախագահ Խաթունա Սամնիձեն, որը նշել է, որ ինքը կողմ չէ մանդատը թողնել սահմանադրական փոփոխությունների պատճառով, և ընդդիմությունը պետք է շարունակի խորհրդարանական գործունեությունը։
Այս մասին նա ասել է, երբ խորհրդարանական խմբակցությունը՝ «Լելո-գործընկերություն հանուն Վրաստանի» կուսակցությունը բոյկոտ է հայտարարել։
Սամնիձեի խոսքերով՝ իրենց խմբակցությունը պահանջում է նաև, որ Միխեիլ Սաակաշվիլիին, որը արդեն մեկ ամիս հացադուլ է անում, տեղափոխեն քաղաքացիական կլինիկա։ Սակայն, նրա խոսքերով, լուծումը բոյկոտելը, մանդատներից հրաժարվելն ու «մի կողմ քաշվելը» չէ։
«Սա շատ հարմարավետ իրավիճակ է ստեղծում իշխող «Վրացական երազանքի» համար, մենք՝ ընդդիմադիր պատգամավորներս, պետք է շատ բարդ պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք չհամարձակվեն այնպիսի ուտոպիստական հայտարարություններ անել, որոնք մենք ամեն օր լսում ենք»,- ասել է Սամնիձեն։
Սամնիձեն միևնույն ժամանակ կարևորել է լրիվ համամասնական, ցածր շեմային համակարգ ունենալու գաղափարը, որի պատասխանատվությունը ստանձնել է «Վրացական երազանքը»։
«Լելո-գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի խորհրդարանի լիագումար նիստերին, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլիին չեն տեղափոխել բազմապրոֆիլ կլինիկա։
Սակայն, չնայած բոյկոտին, խմբակցությունը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների քննարկմանը։ Այդ մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել են Սալոմե Սամադաշվիլին և Անա Նացվլիշվիլին։
Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու լրացուցիչ ընտրություններին, սակայն կոչ են արել շարունակել բողոքի ակցիաները։
Խորհրդարանի մի քանի պատգամավորներ արդեն հայտարարել են պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...