Թուրքիան դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

Թուրքիան դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում

13:30 04.11.2021

Թուրքիայում ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավոր Դուրսուն Աթաշը և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Գյոքերը քննադատել են երկրի իշխանությունների ագրարային քաղաքականությունը։

Ինչպես փոխանցում է Ermenighaber-ը՝ Թուրքիան 2020-ին դարձել է ամենամեծ ծավալով հացահատիկ ներկրող երկիրն աշխարհում։ 2019-ին Թուրքիայի հացահատիկի ներմուծման ծավալները գումարային արտահայտմամբ կազմել էին 2.3 մլրդ դոլար։

2020թ. 9 մլն 750.000 տոննա չափով ցորենի ներկրմամբ մենք նույնիսկ առաջ ենք անցել 1.4 մլրդ բնակչություն ունեցող Չինաստանից։ Մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ ցորեն ենք ներկրում Կանադայից ու Մեքսիկայից։

Աթաշը նշել է, որ մինչև իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարման շրջանը ցորենի գենային կենտրոնը Թուրքիան էր, իսկ հացահատիկի ամբարը՝ «Անատոլիան»(Թուրքիայի արևելյան շրջաններ)։

«Սակայն գյուղատնտեսական անհաջող քաղաքականության պատճառով այնպիսի վիճակում հայտնվեցինք, որ նույնիսկ ցորեն ենք ներկրում։ Մեր մշակած ընդհանուր ցորենի կեսը ներմուծում ենք արտերկրից»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Նրա հաղորդմամբ՝ 2020թ. Թուրքիան ցորենի ներկրման համար վճարել է 2.3 մլրդ դոլար։ Ընդ որում՝ եթե իր հողագործից ցորենը գնել է 2.480 թուրքական լիրայով, ապա ներկրման համար վճարել է 3.230 լիրա։

ԺՀԿ-ական պատգամավոր Մեհմեթ Գյոքերն իր հերթին հայտնել է, որ 2003թ. սկսած Թուրքիայում մոտ 654.000 հողագործ դադարել է զբաղվել գյուղատնտեսությամբ։

Նշենք, որ նախորդ տարիներին ներմուծման ծավալների շարունակական ու արագ աճը Թուրքիայի պատկան մարմինները բացատրում էին, նրանով, որ ներմուծված հումքից ալյուր ու մակարոն է արտադրվում ու արտահանվում։ Այս փաստարկը, սակայն, համոզիչ չի թվում մի շարք մասնագետների, որոնց պնդմամբ թուրք հողագործները սկսել են ցորեն չցանել, քանի որ դրա եկամտաբերությունը լավ չէ երկրում։ Այս պահին էլ երկրում ավելի քան 4 մլն հեկտար ցանքատարածություններ դատարկ են մնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP