Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված. նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված. նախարար

15:55 04.11.2021

Նիստի ավարտին անդրադարձել է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք. «Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 12 188 թեստավորում, ցավոք, գրանցվել է 41 մահ: Իհարկե, դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց անցնելն արդեն որոշակի դրական միտումներ ցույց են տալիս: Մենք տեսնում ենք, որ հիվանդացության և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում ունենք: Մահճակալային ֆոնդն այս պահին էլ մնում է գերլարված իրավիճակում: Մենք ունենք մի փոքր նվազում հոսպիտալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները դեռ ոչ մի վայրկյան ազատ չեն մնում, և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին: Կարող եմ ասել, որ մահճակալային ֆոնդն արդեն 3100-ից անց է՝ 3120-ին մոտ է: Մենք հընթացս, ըստ ձեր հանձնարարականի, նաև անում ենք աշխատանքներ՝ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու, և ընթացիկ պլանային որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով՝ այդ մահճակալները տրամադրում ենք COVID պացիենտներին: Իրականացնում ենք աշխատանքներ թթվածնային ապահովման անխափան մատակարարումն ապահովելու համար, և այս պահին, կարծես թե, այդ աշխատանքները հստակ իրականացվում են, և մեր բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են թթվածնով՝ չնայած, որ սպառումը գերռեսուրսներով է իրականացվում»:

Ըստ նախարարի՝ այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 852 355 պատվաստում. «Առաջին դեղաչափն ստացել է 588 562 քաղաքացի, սա 29.4 տոկոսն է: Երկրորդ դեղաչափն ստացել է 263 793 քաղաքացի կամ մեծահասակ բնակչության 13 տոկոսը: «Մոդեռնա» պատվաստանյութը ստանալուց հետո, փոփոխություն ենք իրականացրել հրամանի մեջ. 12 տարեկանից բարձր երեխաները ևս այս պահին հնարավորություն ունեն ստանալու պատվաստում: Իհարկե, դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Կարող եմ ասել, որ կա նաև հետաքրքրություն երեխաներին պատվաստելու առումով. 12 տարեկանից բարձր արդեն մոտ 50 երեխա է պատվաստվել:

Պիտի նորից ընդգծեմ, որ մեր հոսպիտալացված քաղաքացիների մեջ պատվաստում ստացած քաղաքացիների թիվը շարունակում է մնալ շատ փոքրաթիվ, ինչը, իհարկե, ուրախալի է և ցույց է տալիս, որ պատվաստումներն արդյունավետ են և իրենց գլխավոր դերը կատարում են: Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված»:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշումն արդեն կայացված է և բոլոր, այդ թվում՝ բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է: «Բայց մենք պետք է մեր քաղաքացիներին շարունակ այդ ուղերձը տանք՝ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է: Ուրիշ տարբերակ ուղղակի չկա, սիրելի հայրենակիցներ: Այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է: Տեսականորեն, արդեն այն իրավիճակում ենք, որ տանը սպասող մարդիկ կան: Դա նշանակում է, որ մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս, մարդիկ մահանում են, ամեն օր ահազանգեր են, ամեն օր ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ կրկին ընդգծելով, որ դրանից խուսափելու միակ տարբերակը պատվաստվելն է:

Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հստակեցրել է՝ Հայաստանի Հանրապետությունը լոքդաունի չի գնալու. «Մենք լոքդաունների չենք գնալու: Ես ուզում եմ՝ մենք սա հստակ արձանագրենք: Մենք, այո, պետք է դիմակների կրումը հետևողականորեն պահենք և պետք է պատվաստումներ անենք մեծ ծավալներով: Գործնականում այսօր մեր հզորությունները թույլ են տալիս օրը 25 000 պատվաստում իրականացնել: Բայց օրեր են լինում, որ դրանից քիչ ենք պատվաստում իրականացնում՝ քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով: Եվ էլի ևս մեկ անգամ ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել, մեծահասակներին, հիմա արդեն՝ երեխաներին: Մենք ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար»:

Առողջապահության նախարարն էլ տեղեկացրել է, որ այս շաբաթ օրը Վանաձորում իրականացվելու է պատվաստումային օր. «Հրավիրում ենք Լոռու մարզում ակտիվ մասնակցելու: Գյումրիում անցած կիրակի օրն իրականացված պատվաստումային օրը բավական լայն արձագանք գտավ, և մենք շարունակելու ենք նման միջոցառումներ ևս կազմակերպել: Պատվաստումներն իրականացնելու համար մեր պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում ամեն օր ավելացվում են հզորություններ, սենյակներ: Ուստի՝ և՛ պատվաստանյութերի ապահովվածության առումով, և՛ այլ հզորությունների առումով մենք իսկապես պատրաստ ենք: Մեզ միայն մնում է, որ մեր քաղաքացիներն օր առաջ պատվաստվեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

BACK_TO_TOP