18:37 04.11.2021
Հովհաննես Հարությունյանն այսօր, իր դիմումի համաձայն, ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության այսօրվա նիստում։ Այն, որ մարզպետի պաշտոնից հեռանալու է, իրեն պարզ է եղել, երբ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների մասնակցության առաջարկն ընդունել է ու գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցանկը։ Այս մասին Հովհաննես Հարությունյանն ասել է այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։ Ըստ նրա՝ Շիրակի մարզպետի պաշտոնից ինքը հեռանալու էր ընտրությունների ցանկացած ելքի դեպքում։ Այս պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ չստացավ և չկարողացավ ավագանու կազմում մեծամասնություն կազմել։ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ իրենց քաղաքական թիմում վերլուծում են ընտրությունների արդյունքները, մասնավորապես այն, թե ինչու էր ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր։
« Այն պահից, երբ որոշվեց, որ ես պետք է գլխավորեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը, այդ պահից պարզ էր, որ անկախ նրանից, թե ընտրությունները ինչ ելք էլ ունենան, ես այլևս չեմ զբաղեցնելու Շիրակի մարզպետի պաշտոնը։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ, դա այդ որոշման տրամաբանական շարունակությունն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը ընտրություններին և այն արդյունքը, որ մենք ունեցել ենք, քննարկման առարկա է դարձել բոլոր մակարդակներում, և հետևություններ արվում են բոլոր մակարդակներում, որպեսզի այն խնդիրները, որոնք առաջացել են, վեր հանվեն և ստանան լուծումներ։ Ինձ համար պատիվ էր զբաղեցնել այս պաշտոնը։ Պետական պաշտոններ շատ կան, բայց կարծում եմ, որ մարզպետի պաշտոնը շիրակցու համար ամենապատվաբեր աշխատանքներից է, որ կարող էր լինել»,- ասել է Հովհաննես Հարությունյանը։
Իսկ թե արդյո՞ք այլ պաշտոն զբաղեցնելու է, Շիրակի արդեն նախկին մարզպետը նշել է, որ դեռ այս հարցում քննարկումներ են ընթանում։ Նրա անունով ցուցանակն այսօր արդեն մարզպետի աշխատասենյակից հեռացված էր։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...