Դատարանը հրապարակել է Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով բացակա վկաների նախաքննական ցուցմունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Դատարանը հրապարակել է Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով բացակա վկաների նախաքննական ցուցմունքները

19:40 05.11.2021

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը վկաների հարցաքննության փուլում է։ Նախորդ դատական նիստին ցուցմունքներ էին տվել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի հարազատները։ Հերթական դատական նիստին պետք է հարցաքննվեին գործով առանցքային համարվող վկաներ։ Խոսքը Ռազգիլդեևի ծառայակիցների մասին է, որոնց հետ նա դեպքի օրը ժամանակ է անցկացրել Գյումրիի գիշերային ակումբներում։ Ծառայակիցները, սակայն, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այլևս չեն ծառայում, ըստ այդմ՝ հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները։

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով 5 վկաների ներկայությունը դատարանում ապահովել, ըստ էության, անհնար է։ Պատճառները տարբեր են։ Վկաներից առաջինը Հանրապետությունից բացակայում է։ Խոսքը Գյումրիի գիշերային ակումբներից մեկի անվտանգության աշխատակցի մասին է։ Դատարանը որոշում կայացրեց նրա նախաքննական ցուցմունքները հրապարակելու մասին: Վկան 2018-ի դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը տեսել է Անդրեյ Ռազգիլդեևին և իր նախաքննական ցուցմունքներում նշել է, որ ռուս զինծառայողները ոգելից խմիչք են օգտագործել։

Ռուս զինծառայողները նույն օրը շարունակել են զվարճանալ մեկ այլ գիշերային ակումբում։ Այս մասին իր նախաքննական ցուցմունքում նշել է ոստիկանության աշխատակիցներից մեկը, որը նույն օրը հաճախորդի կարգավիճակում գտնվել է տվյալ գիշերային ակումբում, տեսել է ռուս զինծառայողներին, իսկ դեկտեմբերի 2-ին Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու դեպքի տեսագրությունում ճանաչել է Ռազգիլդեևին։ Ոստիկանության աշխատակից վկան մահացել է, ու հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները։

Մյուս վկաները, որոնց ներկայությունը դատարանում հնարավոր չի եղել ապահովել, Ռազգիլդեևի ծառայակից ընկերներն են։ Ըստ նախաքննական տվյալների՝ նրանց հետ է եղել դեպքին նախորդող ժամերին։ Ծառայակից 3 ընկերները Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այլևս չեն ծառայում։ Այս մասին դատարանը համապատասխան տեղեկատվություն է ստացել։

Պաշտպանական կողմն առաջարկեց նախ ճշտել ռուս զինծառայողների այժմյան հասցեն ու նրանց ծանուցել։ Ըստ պաշտպանի՝ իրենք տեղեկություն ունեն, որ Ռազգիլդեևի ծառայակիցներից մեկը տեղափոխվել է Ռոստովի մարզ, ու քանի որ նրան հնարավոր է ծանուցում ուղարկել, դատարանում հրապարակվեցին մյուս երկու ծառայակիցների նախաքննական ցուցմունքները։ Նրանք իրենց ցուցմունքներում նշել են, որ դեպքի օրը, գիշերային ակումբից դուրս գալիս Ռազգիլդեևը վիճաբանել է ծառայակիցներից մեկի հետ։

Հաջորդ դատական նիստին ներկայանալու համար ծանուցում է ուղարկվելու Ռազգիլդեևի՝ այժմ Ռոստովի մարզում բնակվող ծառայակիցներից մեկին։ Այսքանով գործով վկաների հարցաքննությունն ավարտվելու է, և դատարանում հերթը հասնելու է ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի հարցաքննությանը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP