12:42 08.11.2021
«Դրանք իսկապես պատմական ընտրություններ էին և պատմական հաղթանակ»,-այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է Aliq.ge-ն։
Նա, անդրադառնալով հոկտեմբերի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին, նշել է, որ ընդդիմությունը պետք է ընդունի պարտությունը։
«Սա ընդդիմության համար հերթական դժվարությամբ ընդունելի պարտությունն էր։ Երբ մարդիկ 8 անգամ մերժում են քեզ, պարտվում ես ընտրություններում, դա շատ բան է նշանակում։ Միգուցե սա ևս մեկ դաս լինի նրանց համար», -ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը նշել է նաև, որ ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը մեծ պատասխանատվություն է․
«Ամենակարևորը սա մեր ժողովրդի, մեր երկրի հաղթանակն էր։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին՝ մեզ վստահելու համար։ Մենք կանենք ամեն ինչ՝ արդարացնելու նրանց սպասելիքները։ Իշխող ուժը լիովին գիտակցում է այս պատասխանատվությունը»։
Վարչապետը նաև կառավարության անդամներին է դիմել՝ նշելով․ «նախարարներին հրապարակավ ուզում եմ ասել՝ այսօրվանից պետք է խոսել միայն գործի մասին։ Մեր երկիրն ու ժողովուրդն այսօր բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ աղքատություն, գործազրկություն, համաճարակ և այլն։ Հետևաբար, մենք կորցնելու ժամանակ չունենք։ Մնում է կենտրոնանալ գործի վրա, աշխատել օրը 24 ժամ»։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...
22:15 24.06.2025
Սա լավ ելք է Հայաստանի համար․ Արա Պապյանը՝ իրանա-իսրայելական վերջին զարգացումների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Արա Պապյանին։ Անդրադարձ է եղել իրանա–իսրայելական վերջին զարգացումներին։ Որոնք են այս պատերազմի հետևանքներն ու արդյունքները, Իրանը փրկե՞ց դեմքը և ով ավելի շահեկան դուրս կգա պատերազմից, ու՞մ է ձեռնտու այն։ Քաղաքագետը նաև պատասխանել է հարցին, թե հրադադարը ինչ ազդեցություն կունենա մեր ավելի նեղ տարածաշրջանի՝ Հայաստան–Ադրբեջան կոնֆլիկտի հետագա զարգացումների վրա։ «Սա լավ […] ...