Շիրակի մարզի անտառային տարածքները կավելանան 3 հեկտարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Շիրակի մարզի անտառային տարածքները կավելանան 3 հեկտարով

19:12 08.11.2021

Շիրակի մարզի Բասեն գյուղի մերձակա անտառում տնկում են սոճիներ, հացենիներ ու վայրի խնձորենիներ։ Ընտրվել են այնպիսի ծառատեսակներ, որոնք տեղի բնակլիմայական պայմաններին հարմար են։ Շիրակի մարզում աշնանային ծառատունկը մեկնարկել է համապետական ծառատունկից ավելի շուտ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ «Հայանտառի» Գյումրիի մասնաճյուղին թույլատրվել է 10-15 օր ավելի շուտ ծառատունկ կազմակերպել։

Բասեն գյուղի մոտակա սարերում անտառածածկ մի քանի շերտ կա։ Կաղնու փոքրիկ անտառի կողքին ավելի մեծ՝ սոճիների անտառային տարածք է։ 30-40 հեկտար տարածքի վրա է տարիներ առաջ անտառ տնկվել։ 90-ականներին մի մասը հատվել է ու նորից վերականգնվել։ Բասենի անտառներում 3 հեկտար տարածք է առանձնացվել, որը անտառաշերտի շարունակությունն է։ Աշնանային ծառատունկի կարևոր պայմանը խոնավության ապահովումն է։

«Հայանտառի» Գյումրիի մասնաճյուղը ոռոգելի անտառային տարածքներ չունի։ Սոճիները, հացենիներն ու վայրի խնձորենիները այն ծառատեսակներն են, որոնք Շիրակի մարզի պայմաններում ամենահարմարն են։ Գարնանն էլ նույն ծառատեսակներից Կապսում են տնկել, արդյունքները գոհացնող են։

Տնկիների 60-70 % կպչողականությունը մասնագետները լավ արդյունք են համարում։ Ծառատունկի արդյունքում Շիրակի մարզի անտառային տարածքները կմեծանան, եթե ամեն տարի գարնանն ու աշնանը  համապատասխան տարածք «Հայանտառի» Գյումրիի մասնաճյուղն ունենա։ Անտառտնտեսության հողատարածքները քիչ են, ծառ տնկելու հնարավորությունները՝ նույնպես։

«Մենք հողատարածքների խնդիր ունենք, որ կարողանանք նոր անտառներ տնկենք։ Այս տարի հազիվ 3 հեկտար տարածք ենք գտել ծառատունկ կատարելու համար։ Ընդհանուր՝ Գյումրիի անտառտնտեսությունն ունի 4000 հեկտար տարածք, որից 1700-1800 հեկտարն անօգտագործելի է,  քարքարոտ տարածքներ են, կամ ժայռեր ու սարեր։ 2007 թվականին  կադաստրային քարտեզագրման արդյունքում «Հայանտառից» մեր բոլոր հողերը վերցրել ու հատկացրել են համայնքներին։ Հիմա հողատարածքների խնդիր ունենք։ Տարածքը, որ հատկացրել ենք Բասեն գյուղում, անտառի փեշն է, որն ամբողջությամբ ծառատնկվելու է»,- SHANTNEWS-ին ասել է  «Հայանտառ» ՊՈԱԿ Գյումրիի անտառտնտեսության պահպանության գծով փոխտնօրեն Մկրտիչ Ալեքսանյանը։

Այսինքն՝ անտառտնտեսության հողատարածքները դարձել են համայնքապատկան և հիմա լայնածավալ ծառատունկ կատարելու հնարավորություն չունեն։ Համայնքապատկան հողերում քիչ քանակության ծառեր տնկում են շաբաթօրյակների ու համապետական ծառատունկերի ժամանակ։ Հերթականը մեկնարկելու է նոյեմբերի 14-ին։

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Ծառատունկի համար նախատեսված են 260.000 տնկիներ։

Շիրակի մարզի, հիմնականում Ախուրյանի և Անիի տարածաշրջանի համայնքները նույնպես հայտ են ներկայացրել, անտառտնտեսությունից տնկիներ կստանան։ Իսկ անտառտնտեսությունը Շիրակի մարզի բարձրադիր հատվածներում այդ օրերին ծառատունկ չի կատարի՝ եղանակները թույլ չեն տա։

Ծառատունկի արդյունքները, թե ինչքան կպչողականություն ապահովվեց, պարզ կդառնան գարնանը։ Աշնանային ծառատունկին նաև որոշել են փորձարկումներ անել։ Բասենում առաջին անգամ Գյումրիի անտառտնտեսությունը փորձնական նաև շագանակենի է տնկել։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP