Շիրակի մարզի գյուղերում բնակարանաշինական պետական ծրագիրն ավարտական փուլում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Շիրակի մարզի գյուղերում բնակարանաշինական պետական ծրագիրն ավարտական փուլում է

19:32 09.11.2021

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում կառուցվող տների շինարարությունը ավարտական փուլում է։ Մարզի 7 գյուղերում 25 բնակարան է կառուցվում։ Ծրագրում ընդգրկվել են անօթևան այն ընտանիքները, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից։ Իսկ բնակարանաշինության համար ընտրվել է տարբերակ, որտեղ կարևոր պայման է շինաշխատանքներին տանտիրոջ մասնակցությունը։ Այսինքն՝ կառուցման սկզբից մինչև վերջ տանտերը պետք է մասնակցի շինաշխատանքներին՝ որպես շինարար, կամ էլ ինքն ընտրի իր տան շինարարին։ 7 գյուղերում բնակարանաշինությունն արժեցել է 310 մլն դրամ։

Նոր տան կառուցում՝ հնի հարևանությամբ, կորցրած սենյակների թվով ու տանտիրոջ մասնակցությամբ։ Այսպիսին են գյուղական բնակավայրերում բնակարանաշինության պայմանները։ Իսկ շահառուներն այն ընտանիքներն են, որոնք երկրաշարժին տուն են կորցրել, կամ այն դարձել է վթարային։

Անի խոշորացված համայնքի Գուսանագյուղում 7 անօթևան ընտանիք է հաշվառված եղել։ Բնակապահովման տարբերակի ընտրության հարցում կարծիքները կիսվել են։ 4 ընտանիք ընտրել է ԲԳՎ, 3-ը՝ շինարարություն։

 

Ներքին հարդարման աշխատանքներում տանտիրոջ ցանկությամբ ու ֆինանսական ներդրումներով փոփոխություններ թույլատրվել են։ Ըստ պայմանագրի, եթե շինարարին ընտրում է տանտերը, ուրեմն և որակի պատասխանատուն ինքն է։ Պայմանագրային այս կետի հետ չի համաձայնել նույն գյուղի բնակիչ Գևորգ Վարդանյանը։ Պահանջել է տան շինարարությունը ոչ թե իրեն հանձնարարել, այլ պետական միջոցներով տունը կառուցել ու հանձնել իրեն։ Գևորգ Վարդանյանը բացատրում է՝ ինքը ոչ թե հրաժարվել է բնակարանաշինական ծրագրից, այլ չի համաձայնել առաջարկվող պայմաններին։

«Պայմանագրով նշված էր, որ ես պետք է հանդիսանամ իմ տան շինարարության աշխղեկը, հաշվապահը և շինարարության որակի համար պատասխանատու անձը։ Ես նման մասնագիտական կարողություններ չունեմ, հրաժարվեցի։ Պահանջեցի օրենքով պայմանագիր կնքել, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությունում։ Կառավարության որոշմամբ՝ շինարարության կազմակերպական և իրավաբանական աշխատանքները դրված են մարզպետարանի վրա։ Մարզպետարանն իրավունք չունի կառավարության որոշմամբ իր վրա դրված պարտականությունները դնել շահառուի վրա»,- Shantnews-ին ասել է Գուսանագյուղի բնակիչ Գևորգ Վարդանյանը։

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Վարդանյանների տունը չկառուցելու մասին։ 1 տան ֆինանսական հատկացումը կվերադարձվի պետական բյուջե, իսկ ընտանիքը կշարունակի մնալ անօթևանության հերթացուցակում։ Մյուս 25 տների շինարարությունն ավարտական փուլում է։

«25 տուն է կառուցվում, որից 23-ի շինարարությունը գրեթե ավարտված է, 2-ի կառուցումն ընթացքի մեջ է։ Ընկերությունը խոստացել է մինչև տարեվերջ ավարտել գործը։ 23 ընտանիքները մասնակի բնակվում են նորակառույց տներում։ Գյուղերում տնակների թիվը պակասել է։ Ի սկզբանե մարզում մոտ 3500 տնակ էինք հաշվառել։ Այս թիվը նվազել է։ Գյուղերում այն ընտանիքները, որոնք բնակարան են ձեռք բերել, ապամոնտաժել են տնակները»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանը։

Բնակարանաշինական ու բնակարանի գնման վկայագրերի ծրագրերի արդյունքում գյուղերում տնակների թիվ է պակասել։ Նրանք, ովքեր տուն են գնել կամ արդեն նորակառույց են տեղափոխվել, տնակներն ապամոնտաժել են։ Ժամանակավոր կացարանների հաշվառման արդյունքներն ամփոփելուց հետո պարզ կդառնա, թե գյուղերում ինչքան տնակներ են մնացել, ու քանիսի նկատմամբ պետությունը պարտավորություն ունի։ Համաձայն հաշվառման՝ Շիրակի մարզում 3495 տնակ կա։ Այս թվում՝ 2813-ը Գյումրիում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP