17:55 09.11.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում այսօր տեղի է ունեցել Կաթնամթերքի վարպետաց դպրոցի բացման արարողությունը:
Նորարարական այս գաղափարը իրականություն դարձնելու գործում բուհին աջակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Հմտությունների և գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում: Կաթնամթերքի վարպետաց դպրոցի նպատակն է փորձուսուցման միջոցով ՀԱԱՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողներին փոխանցել արդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:
Միջոցառմանը ներկա է գտնվել և մասնակիցներին ողջունել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա կարևորել է, որ ծրագիրն իրականացվում է գյուղատնտեսության ոլորտում, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար:
«ՄԿՈՒ ոլորտն այս առումով ամենամեծ ներուժն ունեցող բնագավառն է, և ես ուրախ եմ, որ Ագրարային համալսարանի ծրագրերը համահունչ են ՀՀ կառավարության քաղաքականությանը: Ծրագիրը կարող է նաև փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հարթակ դառնալ մյուս ուսհաստատությունների համար, քանի որ համակարգում լավագույն փորձը տարածելը և զարգացնելը մեր առաջնահերթություններից է: Դուալ կրթությունը և աշխատանքի վրա հիմնված ուսուցումը ևս առաջնահերթ ուղղություններ են, որոնք շեշտադրված են Կառավարության ծրագրում: Նախատեսում ենք ուսուցման այդ ձևին առաջիկայում տալ օրենսդրական կարգավորումներ՝ դրանցով ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներդնելով, որպեսզի համակարգն, իրոք, զարգանա, և ուսումնական հաստատությունները գործատուների հետ համագործակցության բազմազան գործիքակազմ ունենան: Կառավարության ծրագրով շեշտադրվել է նաև, որ այդ համագործակցությունը կարող է ավելի ընդլայնվել. մասնավոր սեկտորի հետ գործակցության շրջանակը կընդգրկի նույնիսկ համատեղ կառավարման հնարավորություններ՝ դրանով իսկ նպաստելով գործընթացի արդյունավետության բարձրացմանը և գործատուների կարիքներին արձագանքմանը»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ին վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության հուսալի գործընկերը լինելու համար, ինչպես նաև սփյուռքահայ բարերարներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել կրթության զարգացման գործում:
Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է, որ Կաթնամթերքի վարպետաց դպրոցում փորձուսուցում անցնող առաջին, 14 ուսանողից բաղկացած խումբը կլինի Արցախից. «Սա նաև ցույց է տալիս մեր հայրենակիցների հետ բոլոր դժվարությունները միասին անցնելու և մարտահրավերներին դիմակայելու մեր պատրաստակամությունը, իսկ դրա լավագույն եղանակը կրթությունն է»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը, իր հերթին նշել է, որ սա լավ հնարավորություն է, որպեսզի ուսանողները ստանան գործնական և կիրառելի գիտելիքներ՝ այսպիսով հասանելիություն ապահովելով աշխատաշուկայում:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքերով՝ դպրոցն առաջին հերթին նվեր է ուսանողներին.
«Սա շատ կարևոր մոտեցում է Հայաստանում դուալ կրթության զարգացման տեսանկյունից, որպեսզի ուսանողները տեսական գիտելիքների հետ ձեռք բերեն գործնական հմտություններ»:
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանի խոսքերով՝ ՌԶԳ-ն հաջորդ տարի նշում է իր 20-ամյակը, և այս ընթացքում գյուղատնտեսության և ՄԿՈւ ոլորտներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր:
«Աշխատելով մասնավոր բիզնեսի և համայնքների հետ՝ մենք հասկացանք, թե անասնաբուժության ոլորտում որքան սուր է երիտասարդ կադրերի՝ ոլորտ ներգրավման խնդիրը: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս Շվեյցարիայի կառավարությունը հաստատեց առաջիկա տարիների ընթացքում ևս մեկ ՄԿՈւ ծրագրի իրականացումը, որի շրջանակում կընդլայնենք մեր համագործակցությունը Ագրարային համալսարանի և ՄԿՈՒ հաստատությունների հետ»,- շեշտել է նա:
Ողջույնի խոսքերից հետո միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին և պայմաններին:
Ուսանողները վարպետաց դպրոցում հնարավորություն ունեն մասնակցելու կաթնամթերքի արտադրության և իրացման ամբողջական շղթային, ընդ որում՝ նրանց համար այստեղ ստեղծված են աշխատանքի և կեցության լավագույն պայմանները: Ուսանողների համար վարպետաց դպրոցը կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիաներին տիրապետելու, սեփական ձեռքերով հանրային բարիք ստեղծելու, ապագա գործընկերների ցանցն ընդլայնելու, ինչպես նաև ընտանիքից դուրս ինքնուրույն կյանք վարելու փորձ ձեռք բերելու լավագույն հնարավորություն է:
Բալահովիտի տնտեսությունում կաթնամթերքի վերամշակման գործող արտադրամասի և նորակառույց ուսանողական կացարանից բացի՝ շահագործման են հանձնվում նաև վերակառուցված ոչխարանոցը՝ նախատեսված Ֆրանսիայից ներկրված մսատու «Բլանշ» ցեղի ոչխարների բուծման համար, ինչպես նաև կանաչ կերի արտադրամասը: Առաջիկայում կառուցվելիք «խելացի» անասնաշենքի շահագործմամբ կամբողջանա ժամանակակից արտադրության շրջափուլը, և ուսանողները կստանան աշխատաշուկայում պահանջված ամենաարդիական գործնական մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ:
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...
19:52 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...
19:46 30.04.2025
Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...
19:39 30.04.2025
ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվելԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...