17:58 09.11.2021
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակում նոյեմբերի 7-9-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության՝ երիտասարդության հարցերով գործակալության հետ իրականացվում է «Միասին՝ ապագային ընդառաջ» (Together Towards Tomorrow) հայ-վրացական երիտասարդական ֆորումը:
Նոյեմբերի 8-ին Աղվերանում տեղի է ունեցել ֆորումի պաշտոնական բացումը, որը մեկնարկել է Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրիի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանի մասնակցությամբ:
Գոհար Մամիկոնյանը ԿԳՄՍ նախարարության անունից ողջույնի խոսք է հղել պատվիրակներին և ֆորումի մասնակիցներին՝ ընդգծելով, որ 2012 թվականին երկկողմ համաձայնագրի ստորագրումից գրեթե տասը տարի անց երիտասարդության ոլորտում կողմերի միջև իրականացվում է առաջին երիտասարդական ֆորումը, որի օրակարգն ընդգրկում է հետաքրքիր թեմաների լայն շրջանակ:
Վարչության պետի խոսքով՝ ֆորումի նպատակն է խթանել երիտասարդական աշխատանքը երկու երկրներում, տրամադրել տարածքներ, որտեղ երիտասարդները կարող են կիսվել իրենց փորձով, զարգացնել համայնքային երիտասարդական աշխատանքը, ձեռք բերել նոր կարողություններ և հմտություններ, ինչպես նաև ներգրավել համայնքային ռեսուրսները:
«Միջազգային համագործակցության և փոխանակման համար բաց լինելու առումով մենք անչափ գնահատում ենք ձեր այցը մեր ջերմ ու հյուրընկալ երկիր: Այս ժամանակներում, երբ բոլորս ձգտում ենք կայուն ապագա ստեղծելու, մենք հասկանում ենք, որ կայունությունն ու զարգացումը ձեռք կբերվեն միայն այն դեպքում, եթե մենք համագործակցենք և կառուցենք կամուրջներ հարևան երկրների միջև, հատկապես՝ երիտասարդության շրջանում»,- դիմելով գործընկերներին՝ նշել է Գոհար Մամիկոնյանը՝ մաղթելով հաջողություններ քննարկումներում և հաճելի հանգիստ Հայաստանում:
Միջոցառմանը ներկա էր երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և երիտասարդական կազմակերպությունների շուրջ 70 մասնակից, որից 40-ը՝ երիտասարդական աշխատողներ (յուրաքանչյուր կողմից՝ 20-ական ներկայացուցիչ):
«Միասին՝ ապագային ընդառաջ» (Together Towards Tomorrow) հայ-վրացական երիտասարդական ֆորումն ուղղված է երիտասարդական աշխատողների միջև փորձի փոխանակմանը, երիտասարդական ոլորտում հետագա համատեղ ծրագրերի իրականացման հնարավորության քննարկմանը: Հատկանշական է նաև, որ այս ֆորումը յուրօրինակ մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ստեղծելու նոր կապեր, քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, փոխանակման ծրագրեր, որոնք կամրջում են երիտասարդներին և ակտիվացնում ոլորտային գործակցությունը Հայաստանի և Վրաստանի միջև:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...