19:38 09.02.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործից:
«Մարտի 1-ի քրեական գործի վարույթը կասեցված չէ, կարճում գնալու որևէ միտում չունի, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ»,- պատասխանել է Արթուր Դավթյանը՝ նշելով, որ այս գործն առաջնահերթություն է ցանկացած պատասխանատուի համար, քանի որ մեր երկրի համար բացառիկ նշանակություն ունի:
Գլխավոր դատախազը նաև նշել է, որ այդ գործի մասին կխոսի, երբ զեկուցելու առիթ ունենա, իսկ այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: Որոշակի արդյունքների, ձեռքբերումների դեպքում անպայման կապահովի համապատասխան հրապարակայնություն:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ գործում որևէ առաջընթաց չկա, Արթուր Դավթյանը պատասխանեց.
«Եթե այն պատկերացումն ունեք, որ հանցագործության բացահայտման մեր հնարավորություններն անսահմանափակ են, շատ ուրախ եմ, բայց տեսնում եք, որ բազմաթիվ հանցագործությունենր կան, որոնք իրենց բարդությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել բացահայտման համար:
Օրինակները շատ են: Մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին բոլորդ լիարժեք պատկերացում ունեք: Բարդ գործ է: 1000-ից ավելի հարձաքննման ենթակա անձ կա, բազմաթիվ փորձաքննությունների կատարման, իրավական գնահատականների խնդիր կա»:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...