Թաիրովի միջնակարգ դպրոցում կստեղծվի ինժեներական լաբորատորիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Թաիրովի միջնակարգ դպրոցում կստեղծվի ինժեներական լաբորատորիա

16:26 11.11.2021

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև կնքված հուշագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ Փարաքարի և հարակից համայնքների դպրոցների աշակերտների ու ուսուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկաները ծանոթացել են տեխնոլոգիական ոլորտի նորարարություններին և Թաիրովի միջնակարգ դպրոցում ինժեներական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնության մանրամասներին։

Նարեկ Մկրտչյանը, ընդգծելով նոր տեխնոլոգիաների դերը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, նշել է, որ նախարարությունը կարևորում է աշակերտների մասնագիտական կողմնորոշման ապահովումն ու նրանց ճիշտ կողմնորոշումը դեպի աշխատաշուկա․

«Լինելով աշխատանքի և զբաղվածության ապահովման գերատեսչություն՝ նախարարությունը կարևորում է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր կառույցների միջև համագործակցությունը և փորձում ստեղծել հարթակ, որի միջոցով մասնագիտության ընտրությունն ու դեպի աշխատաշուկա ուղղորդումը կիրականացվի հասցեական և արդյունավետ»։

Նարեկ Մկրտչյանը կարևորել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) հետ հուշագրի ստորագրումը, որի շրջանակում կապահովվի 2020 թ․ պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցումն ու կայուն զբաղվածությունը։

ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը մանրամասներ է ներկայացրել Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ Թաիրովի միջնակարգ դպրոցում ստեղծվելիք ինժեներական լաբորատորիայի մասին, որն աշակերտներին հնարավորություն կտա ստանալ խորը ճարտարագիտական հմտություններ, մասնավորապես էլեկտրաինժեներիայի, մեքենաշինության, արհեստական բանականության, ինչպես նաև բիզնեսի կառավարման ոլորտներում։ Ամալյա Եղոյանի խոսքերով՝ ծրագիրը վերջին մեկ տարում հաջողությամբ իրականացվում է Շիրակի մարզի ավագ դպրոցի աշակերտների համար՝ Հայ կրթական հիմնարկության աջակցությամբ:

Ինժեներական լաբորատորիայում կգործի ծրագիր նաև պատերազմի մասնակիցների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP