Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով վերջին վկան հարցաքննվել է հեռավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.79 oC

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով վերջին վկան հարցաքննվել է հեռավար

19:38 12.11.2021

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Այսօր հարցաքննվել է գործով վերջին վկան։ Նա ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի ծառայակից ընկերն է, որի հետ նա ժամանակ է անցկացրել դեպքի նախօրեին։ Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր այս վկայի նախաքննական ցուցմունքները չհրապարակել, այլ նրան ծանուցել։ Վկան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում այլևս չի ծառայում և այսօր դատարան չէր ներկայացել։ Նրա հարցաքննությունը անցկացվել է հեռավար։

Դատական նիստերին ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը ևս  մասնակցում  է հեռավար։ Այսօր նույն ձևաչափը կիրառվել է նաև վկայի հարցաքննության համար։ Դատարանը հարցումներ էր ուղարկել Անդրեյ Ռազգիլդեևի ծառայակից ընկերների գտնվելու վայրը ճշտելու համար։ Նրանցից մեկի՝ Եվգենի Մաքսիմենկոյի գտնվելու վայրն է հաջողվել պարզել։ Նա 2018-ի դեկտեմբերի 26-ից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում չի ծառայում, տեղափոխվել է Ռոստովի մարզ։ Նման պայմաններում դատարանը որոշում է կայացրել վկային հեռավար հարցաքննելու մասին։ Եվգենի Մաքսիմենկոն պատմել է, թե 2018-ի դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը որտեղ է հանգիստն անցկացրել Ռազգիլդեևի և ևս մեկ ծառայակցի ընկերակցությամբ։

«Մենք գնացինք ակումբ, նստեցինք, հանգստացանք։ Հետո մեկ այլ ակումբ գնացինք։ Այստեղ էլ խմեցինք։ Այդ ակումբը փակվեց, և մեկ ուրիշն այցելեցինք։ Մնացինք մինչև փակվելը, հետո տուն գնացինք։ Մեկ օր անց տեղեկացանք, որ սպանություն է տեղի ունեցել, և ասում էին, որ այդ ամենը Ռազգիլդեևն է արել։ Մենք շոկի մեջ էինք, երբ իմացանք, որ նրան նման մեղադրանք է առաջադրվել։ Մենք չէինք կարող պատկերացնել, չէինք հավատում, որ այդպիսի բան կարող էր լինել»,- ցուցմունքում նշել է վկա Եվգենի Մաքսիմենկոն։

Ըստ վկայի, բոլոր գիշերային ակումբներում իրենք ոգելից խմիչք են օգտագործել։ Իսկ ի՞նչ վիճակում են դուրս եկել, սա առաջին հարցն էր, որ պետմեղադրողն ուղղեց վկային։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը վիճաբանություն է տեղի ունեցել Եվգենի Մաքսիմենկոյի և Անդրեյ Ռազգիլդեևի միջև։ Ինչի շուրջ են վիճել՝ դեպքից 3 տարի անց վկան արդեն չէր հիշում։

«Վեճ եղել է։ Ինչ-որ մանրուքի համար վիճեցինք։ Չեմ հիշում, թե պատճառն ինչ էր։ Դրանից հետո գնացել ենք տուն, ամեն մեկս առանձին։ Առաջինը ես հեռացա»,- ասել է Եվգենի Մաքսիմենկոն։

Եվգենի Մաքսիմենկոն նշել է, թե Ռազգիլդեևի և ծառայակիցների հետ դեպքի մասին խոսակցություն չի ունեցել։ Ըստ նրա՝ Ռազգիլդեևը ագրեսիվ բնավորությամբ աչքի չէր ընկնում։ Եվգենի Մաքսիմենկոն գործով վերջին վկան է։ Ըստ ապացույցների հետազոտման հերթականության, հաջորդիվ պետք է հարցաքննվի ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևը։ Հարցաքննությանը պատրաստվելու համար պաշտպանական կողմը դատարանից ժամանակ է խնդրել։ Հաջորդ նիստը կկայանա երկու շաբաթից։

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Սլաբոդկա թաղամասում 2018-ի դեկտեմբերի 2-ին: Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է RostelecomDelta telecomTeleMAX, ARPINETOpticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP