18:38 12.11.2021
Նոյեմբերի 12-ին ոստիկանության զորքերի հրամանատարության վարչական շենքի մոտ տեղի է ունեցել «Հավերժության պուրակի» հիմնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, զոհված ծառայողների հարազատներն ու ընկերները։
Բացման խոսք է ասել ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, և աղոթք բարձրացրել Տեր Վրթանես քահանա Բաղումյանը։ Արցախյան առաջին ազատամարտի, 44-օրյա պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անուններով նրանց երեխաները, այրիներն ու ծառայակիցները ծառեր են տնկել։
Արարողության ընթացքում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը։
Նույն օրը հիշատակի միջոցառումը շարունակվել է ոստիկանության մշակույթի կենտրոնում։ Այն մեկնարկել է աղոթքով ու մեկ րոպե լռությամբ։
Հնչել են հայրենասիրական երգեր ու ասմունքներ՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակին։
44-օրյա պատերազմին ոստիկանությունը տվեց 71 զոհ։ «Փա՜ռք հանուն հայրենիքի զոհված բոլոր ոստիկաններին»։
15:43 07.06.2025
Մակրոնը կայցելի Գրենլանդիա15:30 07.06.2025
Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրըԿուրբան Բայրամ տոնի առաջին օրը Թուրքիայում բժիշկներին են դիմել զոհաբերվող կենդանիներին մորթելիս վնասվածքներ ստացած շուրջ 14 հազար քաղաքացիներ, այս մասին X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։«Տոնի առաջին օրը կենդանիների զոհաբերելիս ստացած վերքերով հիվանդանոցներ է դիմել 14 հազար 372 մարդ, որոնցից 1049-ը՝ Անկարայում, 753-ը՝ Ստամբուլում և 655-ը՝ Կոնիայում»,-հայտնել է նախարարը։ ...
15:15 07.06.2025
Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստըԱննա Կարապետյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման աշխատանքների համատեքստում նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի […] ...
14:53 07.06.2025
Զելենսկին պլանավորում է հանդիպել Թրամփի հետ G7 գագաթնաժողովի շրջանակներումՎլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Զելենսկին նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Երմակի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը աշխատել է նրանց հնարավոր հանդիպման վրա։ «Մեր այցը Վաշինգտոն, մասնավորապես, նախապատրաստություն էր Զելենսկու և Թրամփի միջև Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի […] ...
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...