Իրանում երեկ տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+12.09 oC

Իրանում երեկ տեղի ունեցած 2 երկրաշարժերի հետևանքով տուժածների թիվը հասել է 100-ի

11:22 15.11.2021

Իրանում երեկ տեղի ունեցած 6․1 և 6․3 մագնիտուդով երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2-ի, վիրավորներին՝ 99-ի։

Առաջին ցնցումը տեղի է ունեցել 18 կմ խորության վրա, երկրորդը՝ 10 կմ խորության վրա։ Հզոր երկրաշարժերը տեղի են ունեցել հարավային Հորմոզգան նահանգում՝ նավահանգստային Բանդար-Աբբաս քաղաքից ոչ հեռու։

Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում, ինչպես նաև ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Հաղորդվում է էլեկտրաէներգիայի անջատումների և կապի համակարգում առաջացած խափանումների մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը

23:17 19.04.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Իրանի արտգործնախարարի հետ հանդիպմանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Մերձավոր Արևելքում բոլոր կողմերի առավելագույն զսպվածության անհրաժեշտությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ հաստատել է իր դիրքորոշումը, որը նա հնչեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իսրայելի վրա Իրանի հարձակման վերաբերյալ, […] ...

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

22:09 19.04.2024

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […] ...

Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

21:19 19.04.2024

Որոշ առումով Ադրբեջանն արդեն զիջումների գնացել է, ճնշումը Ադրբեջանի վրա շարունակվում է. զրույց Ռոբերտ Ղևոնդյանի հետ

«Հորիզոնն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղից դուրս գալու գործընթացին, Բրյուսելյան հանդիպմանը, դրան հետևած ռուսական և ադրբեջանական կողմերի արձագանքներին, Տավուշի սահմանային 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին, Հռոմի ստատուտի վավերացման արդյունքներին: Նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոբերտ Ղևոնդյանը նշել էր, որ Ադրբեջանը երկար չի […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

18:10 19.04.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը: Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ […] ...

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

17:42 19.04.2024

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

17:18 19.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ […] ...

BACK_TO_TOP