10:38 10.02.2018
«Շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերն ընդամենը փող աշխատելու միջոց են»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ից ոստիկանությունը սկսել է կիրառել շարժական լուսանկարահանող արագաչափ սարքերը։
Պեդանյանի խոսքով՝ իրենք ոչ լսել են, ոչ էլ տեսել, թե ինչ տեսք ունի այն։ Բանախոսը նշում է, որ կան վարորդներ, ովքեր կարծում են, որ դա ընդամենը զսպելու միջոց է։
«Նախ, ցանկացած օրինապահ վարորդ առանձնապես զարմացած չէ ու ընդհանրապես իրեն չի հետաքրքրում՝ այն տեսանելի է, թե թաքնված, շարժական է, թե անշարժ։ Եթե խախտում չես անում, չես տուգանվում»,- ընդգծել է ԻՀԿ-ի համահիմնադիրը։
Պեդանյանը նշել է նաև, որ իրենք մտահոգված են, քանի որ գործ ունեն մի սարքի հետ, որի մասին տեղեկություն չունեն։ Նրա խոսքով՝ հարց է առաջանում՝ սա իրական տուգանք է, թե սխալ թվեր է ցույց տալու, և ում պետք է տուգանի տուգանելու է, ում պետք չէ, չի տուգանելու։
«Այս քայլով ՃՈ-ն ցույց է տալիս, որ նախկինում եղած արագաչափերը նպատակին չեն ծառայել, ընդամենը եղել են փող աշխատելու միջոց։ Ցանկացած ստատիկ վիճակում գտնվող տուգանող սարք ոչ մի անվտանգություն չի ապահովում, ընդամենը նախատեսված է վարորդներին զսպելու համար, բայց քանի որ վարորդները շուտ են ադապտացվում տեղանքին, հետևաբար տեսախցիկների տեսադաշտից դուրս գալուց հետո շարունակում են վարել այնպես, ինչպես ցանկանում են։ Հաշվի առնելով վերջին ողբերգական դեպքերը՝ կարող ենք փաստել, որ արագաչափերը արդյունավետ չեն եղել»,-պնդում է Պեդանյանը։
Հիշեցնենք, ՃՈ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 8-ից կիրառության մեջ են դրվել շարժական արագաչափ սարքեր՝ վերահսկելու անշարժ արագաչափ սարքերի դիտարկման հատվածից դուրս ճանապարհների երթևեկությունը և զսպելու արագության գերազանցումը:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...