12:40 18.11.2021
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Աֆղանստանից դուրս կբերի 380 մարդու, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
«Այս պահին 3 ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներ մարդասիրական օգնություն են հասցրել Քաբուլի օդանավակայան և նստեցնում են տարհանվող անձանց»,- ասել են գերատեսչությունից։
Հաղորդվում է նաև, որ Քաբուլ է տարվել 108 տոննա մարդասիրական օգնություն։
Բացի ռուսներից, ինքնաթիռ են բարձրանում Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի, Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ։
«Յուրաքանչյուր ինքնաթիռում ռազմական բժիշկների և բուժքույրական բրիգադներ են՝ անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և դեղամիջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալությունը հիշեցնում է, որ նախորդ լայնածավալ տարհանումը տեղի էր ունեցել օգոստոսին, երբ ռուս զինվորականները հայրենիք էին բերել Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի մոտ 400 քաղաքացիների։
Հիշեցնենք՝ օգոստոսին, Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թալիբները զավթեցին իշխանությունը։ Առաջին օրերին Քաբուլում խուճապ էր տիրում, երկիրը լքելու փորձով մարդիկ ներխուժել էին օդանավակայան։ Դրան հաջորդեց հումանիտար և տնտեսական ճգնաժամը։ Սեպտեմբերին թալիբները ժամանակավոր կառավարություն ձևավորեցին։
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին19:45 25.06.2025
Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...
19:40 25.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...
19:22 25.06.2025
Պոկեր, 11 գոլ և դրամատիկ կիսաեզրափակիչ Մ19 ԵԱ-ումՖուտբոլի Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը Ռումինիայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ: Իսպանացիները կիսաեզրափակչում 6-5 հաշվով հաղթել են Գերմանիայի Մ19 հավաքականին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի թիմը կամային հաղթանակի է հասել 6-5 հաշվով: Պոկեր է գրանցել «Բետիսի» երիտասարդական թիմի 18-ամյա կիսապաշտպան Պաբլո Գարսիան: ...
19:14 25.06.2025
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտումՊաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող […] ...
19:07 25.06.2025
Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության և ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումներըԵվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության […] ...
18:55 25.06.2025
«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կտեղափոխվի «Մոնակո»։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը կվարձակալի 22-ամյա ֆուտբոլիստին ու կունենա նաև նրա տրանսֆերը գնելու իրավունք։ Ֆատին «Բլարսելոնայում» է 2012 թ. հուլիսից և 123 խաղում խփել է 29 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ ...