19:20 18.11.2021
Գյումրիում ՎԶԵԲ և սուբվենցիոն ծրագրերով 33 փողոց է հիմնանորոգվում։ Մի քանի փողոցներում աշխատանքները անավարտ են, գործը ձգձգվում է տարբեր պատճառներով։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Նա նշել է, որ փողոցաշինական աշխատանքների ձգձգման պատճառները տարբեր են։ Հիմնականում ենթակառուցվածքների անցկացման խնդիրներ կան հիմնանորոգվող փողոցներում։
«Ամեն րոպե խոսում ենք շինարարների հետ, թե ինչ փուլում են աշխատանքները, ձգձգումների պատճառները որոնք են։ Մոտ օրերս այս տարվա նախատեսած փողոցներում աշխատանքները կավարտվեն։ Ձգձգվում է «Երկաթգիծ բանավան» տանող փողոցի շինարարությունը, Տոլստոյ փողոցում բնակչի հետ խնդիրներ կան։ Կայարանամերձ հրապարակում այս տարի աշխատանքները չեն ավարտվի։ Այստեղ էլ ջրագծերի հետ կապված հարց կա։ Մեծամասամբ ջրագծերն են գործը հետ գցողը․ կամ պետք է քանդվի, նոր ջրագիծ անցկացվի, կամ այս աշխատանքն արվել է, սպասում են, որ շիննորմերին համապատասխան հողաշերտի նստեցում ապահովվի, որից հետո ասֆալտապատում կիրականացվի։ Աշխատուժի խնդիր կա նաև։ Քիչ է աշխատուժը։ Համենայնդեպս, լուծումներ գտնելով՝ փորձում ենք գնալ առաջ»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Ձգձգվում է նաև քաղաքի նոր տրանսպորտային ցանցի ձևավորումը։ Նոր միկրոավտոբուսները կան, բայց դեռ քննարկման փուլում են դրանց շահագործման տարբերակները։
Իսկ թափառող շների ստերջացման համար նորից գումարներ հատկացնելով՝ Գյումրիի քաղաքապետարանը փորձում է մասնակի լուծում գտնել այս խնդրում։ Նաև կառավարությանն են գրություն ուղարկել ու հարցի խնդրի լուծման առաջարկ են արել, սպասում են գործադիրի պատասխանին։ Իսկ թե ինչ առաջարկի մասին է խոսքը, Գյումրիի քաղաքապետը խոստացավ հանրայնացնել, երբ դրական պատասխան ստանան։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...