17:44 19.11.2021
Վրաստանը չի նախատեսում մասնակցել «3+3» բանակցային ձևաչափին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան -Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։ Այդ մասին ուրբաթ օրը ասել է հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
«Վրաստանը չի մասնակցի «վեցյակի» պլատֆորմին: Ես այդ մասին ասել եմ նաև Թուրքիա և Ադրբեջան կատարած իմ այցերի ժամանակ»,- ասել է Զալկալիանին։
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հոկտեմբերի սկզբին ասել էր, որ, չնայած Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած դժվարություններին, «աշխարհաքաղաքական նման խոշոր նախագծերում Վրաստանը գոնե ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի»։ Ավելի ուշ Վրաստանի ԱԳՆ-ի ռազմավարական հաղորդակցությունների վարչությունը հերքել էր նախարարի այս հայտարարությունը` այն անվանելով ԶԼՄ-ների մեկնաբանություն։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը, որը կներառի նաև Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով։ Ինչպես նշել է Լավրովը, իրանական կողմը դրական է վերաբերվել այս գաղափարին, նույն վերաբերմունքը նկատվում է Ադրբեջանում և Թուրքիայում։ Ռուսաստանի Դաշնությունն աշխատում է Հայաստանի գործընկերների հետ, ինչպես նաև հույս ուներ, որ Վրաստանը կկարողանա տեսնել իր հիմնարար շահը նման մեխանիզմ ստեղծելու մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել Ղարաբաղի հարցով համագործակցության վեցակողմ ձևաչափի նախաձեռնությամբ։ Իրանը ողջունել է այս գաղափարը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...