13:07 23.11.2021
Միացյալ Նահանգները միակողմանի միջոցներ չի ձեռնարկի՝ ինչպիսիք են պատժամիջոցների վերացումը՝ Իրանին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադարձնելու համար: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք շատ պարզ ասացինք՝ ինչ կողմից էլ նայեք, որ պատրաստ չենք և միակողմանի քայլեր չենք ձեռնարկի որպես խայծ միայն նրա համար, որ բանակցություններն ընթանան» – ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների թուլացման հնարավորության մասին հարցին։
«Համաձայնագրերին փոխադարձ վերադարձը բխում է Միացյալ Նահանգների շահերից, հինգ գումարած մեկ [Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա] անդամների շահերից և, ինչպես եզրակացրել են իրանական նախորդ կառավարությունները՝ Թեհրանի շահերից՝ եթե մենք կարողանանք հասնել դրան», – ասել է Պրայսը:
Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Իսրայելի աղբյուրները, հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը։ Ըստ ԱՄՆ պորտալի երկու աղբյուրների՝ գաղափարն այն է, որ Իրանին առաջարկվի դադարեցնել իր միջուկային գործունեությունը իրանական ակտիվների մի մասի ապասառեցման կամ պարենային ապրանքների ոլորտում պատժամիջոցներից ազատելու դիմաց:
Իրանի միջուկային ծրագրի համատեղ գործողությունների համապարփակ պլանը ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի կողմից։ 2018 թ․-ին Դոնալդ Թրամփը, որն այն ժամանակ ԱՄՆ նախագահն էր, միակողմանիորեն դուրս եկավ միջուկային գործարքից։ Նրա իրավահաջորդ Ջո Բայդենը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը՝ վերսկսելու դրանով նախատեսված ԱՄՆ պարտավորությունների կատարումը։ Վիեննայում «5+1» խումբն ապրիլից այս հարցի շուրջ բանակցություններ է վարում։ Հաջորդ փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...