17:55 23.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ` բժշկության ոլորտում բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ուսումնասիրության նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Աշխատանքային խմբի ղեկավարը նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է, ընդգրկված են նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, լիցենզավորման գործակալության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, առողջապահության ոլորտի, բժշկական կրթություն իրականացնող բուհերի ներկայացուցիչներ:
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի՝ բարձրագույն կրթության ոլորտը համակարգող տեղակալ Կարեն Թռչունյանը:
Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է մշակի առաջարկներ` լիցենզավորման պահանջներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:
«Մեր առաջնային խնդիրը բարձրագույն կրթության որակի բարելավումն է: Այդ նպատակով պետք է վերանայենք լիցենզավորման պայմանները, մասնավորապես՝ հստակեցնենք նվազագույն պահանջները: Այս խնդիրն առկա է բոլոր ոլորտային մասնագիտությունների համար, սակայն որոշել ենք գործընթացը սկսել բժշկական մասնագիտություններից` հաշվի առնելով այս ոլորտի առաջնային կարևորությունը: Պետք է հասկանանք՝ ինչպիսի պահանջներ ենք սահմանում, և առավել կարևոր է` որքանով ենք դրանք պահպանում»,- նշել է Կարեն Թռչունյանը:
Նրա խոսքերով` բարձրագույն կրթության ոլորտում կուտակված խնդիրներ կան, որոնք համակարգային մոտեցում են պահանջում: Ըստ Կ. Թռչունյանի` ՀՀ բուհերում դիպլոմավորման ցուցանիշը բարձր է, գրեթե 100 տոկոսի է հասնում, մինչդեռ աշխարհում միջին ցուցանիշ է համարվում 70-75 տոկոսը: Սրանից, սակայն, չի հետևում, թե մեր երկրում, օրինակ՝ բժշկական կրթության որակն ավելի բարձր է, քան այլ երկրներում, որոնք ավելի զարգացած առողջապահական համակարգեր ունեն: «Այդ դեպքում պետք է հասկանանք, թե ինչու են մեզ մոտ բոլորը համատարած դիպլոմ ստանում»,- շեշտել է նախարարի տեղակալը` հավելելով, որ լիցենզավորմանը զուգահեռ՝ կկիրառվի նաև հավատարմագրումը` որպես կրթության որակի բարելավման գործիք:
«Մեր խնդիրն է կատարել փոփոխություն` ավելի լավ արդյունք ակնկալելով: Ես սա համարում եմ լուծելի խնդիր»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը:
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն էլ փաստել է, որ լիցենզավորման պահանջների վերանայման նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ բուժծառայության որակի բարելավման առաջին կարևոր քայլը բժշկական կրթության որակի բարելավումն է:
Քննարկման ընթացքում նշվել է, որ լիցենզավորման պահանջների հիմնական փոփոխությունն առնչվելու է լաբորատոր պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական կաբինետների ձևավորմանը: Անդրադարձ է եղել նաև աշխատանքային ձևաչափի հաստատմանը:
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...
08:56 22.06.2025
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...