Ձմեռային Օլիմպիական խաղեր-2018. քաղաքական հանդիպումներից մինչև Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ձմեռային Օլիմպիական խաղեր-2018. քաղաքական հանդիպումներից մինչև Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպումը

16:25 10.02.2018

Փետրվարի 9-ին հարավկորեական Փհենչհան քաղաքում մեկնարկել են 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը: Այս տարի խաղերն իրենց վրա են գրավել ոչ միայն մարզասերների ուշադրությունը: Ողջ աշխարհն ուշի ուշով հետևում է նաև Փհենչհանում ծավալվող քաղաքական զարգացումներին: 2018թ. ձմեռային Օլիմպիական խաղերը հաճախ անվանում են «Խաղաղության օլիմպիադա», քանի որ հենց այս խաղերի շնորհիվ երկու Կորեաների միջև հարաբերությունների փոքր-ինչ ջերմացում է նկատվում:  

Հյուսիսային Կորեան Փհենչհան է ուղարկել շուրջ 500 հոգու: Իսկ 22 մարդուց կազմված բարձրաստիճան պատվիրակության կազմում են Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավարը՝ Բարձրագույն ժողովրդական ժողովի նախագահության ղեկավար Կիմ Յոն Նամը, ինչպես նաև երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը: 

Փետրվարի 10-ին Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հանդիպում է ունեցել Փհենյանի պատվիրակության հետ: Այս հանդիպումը կարելի է անվանել պատմական, քանի որ 2007-ից ի վեր սա երկու երկրների ղեկավարության առաջին հանդիպումն է: Բացի այդ, առաջին անգամ Հարավային Կորեայի հետ սահմանը հատել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի ընտանիքի անդամը: Մուն Չժե Ինն իր հյուրերին ընդունել է նախագահական պալատում: Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ: Հանդիպումից հետո հարավկորեական ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին մոտ ժամանակներս հրավիրել է Փհենյան: Կիմ Չեն Ինի բանավոր հրավերը փոխանցել է նրա քույրը: Ի պատասխան այս հրավերի՝ Մուն Չժե Ինը խոստացել է Փհենյան այցելել բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելուց հետո:

Ընդհանրապես Մուն Չժե Ինը բավական լարված գրաֆիկով է աշխատում: Օլիմպիական խաղերի բացման օրը նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի, Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ: Վերջինս նշել է, որ չնայած Օլիմպիական խաղերը շատ կարևոր են, սակայն իր այցի հիմնական պատճառը Հարավային Կորեային իր աջակցությունը հայտնելն է: Կողմերը նաև ընդգծել են, որ Օլիմպիական խաղերի ընթացքում երկու Կորեաների երկխոսությունը պետք է նպաստի երկխոսությանը Վաշինգտոնի և Փհենյանի միջև: Սակայն Վաշինգտոնը, կարծես, այդքան էլ մեծ նախաձեռնություն չէր դրսևորում այս երկխոսության կայացման հարցում: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը խաղերի բացման արարողությանը նախորդող ընդունելությանը ներկա է գտնվել  ընդամենը հինգ րոպեով: Փենսը պետք է նստեր Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավար Կիմ Յոն Նամի դիմաց, սակայն նա բաց է թողել ճաշը:

 

Քաղաքական և մարզական իրադարձություններից բացի, Օլիմպիական խաղերի կազմակերպիչների գլխավոր խնդիրներից է մարզիկների և հանդիսատեսի անվտանգության ապահովումը: Ներկայումս սպառնալիքները միայն ցամաքից չեն սպասվում: Հնարավոր սպառնալիքների ցանկում են նաև հարձակումները անօդաչու թռչող սարքերի կողմից: Դրանց դեմ Հարավային Կորեան անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ գործի դնելով «անօդաչու թռչող սարքեր որսացող ԱԹՍ-ներ»:

Ինչ վերաբերում է Օլիմպիադայի կիբերանվտանգությունը, ապա դա պաշտպանելն այնքան էլ լավ չհաջողվեց: Խաղերի բացման արարողության ժամանակ սերվերների վրա կիբերհարձակում է տեղի ունեցել, որի հետևանքները հաջողվել է վերացնել միայն հաջորդ առավոտյան:

Սակայն Օլիմպիական խաղերի բացման շքեղ արարողության ժամանակ զվարճալի պահեր նույնպես եղել են: Մարզադաշտում են հայտնվել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նմանակները: Սակայն կազմակերպիչները նրանց շատ արագ դուրս են հրավիրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP