20:14 26.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնում է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթը. հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիկ-մարզուհիները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով.
Նախարարությունը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը հրապարակում է օլիմպիական մարզաձևերից և ոչ օլիմպիական մարզաձևերից սամբո և շախմատ մարզաձևերով մարզական բարձր ցուցանիշներ արձանագրած և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սույն հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան ամենաբարձր միավորներ ունեցող 20 մարզիկների անվանացանկը (20-րդ տեղում հավասար միավորների դեպքում ընդգրկվում են հավասար միավորներ ունեցող բոլոր մարզիկները):
Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաները (օլիմպիական մարզաձևեր, ոչ օլիմպիական մարզաձևերից սամբո և շախմատ) մրցութային անվանացանկում ներառելու նպատակով հանձնաժողովին են ներկայացնում մեկից երեք մարզիկի թեկնածություն, ինչպես նաև մեկ մարզիկի թեկնածություն «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի համար: Մեկ հայտում երեքից ավելի թեկնածություն ներկայացնելու դեպքում մրցութային անվանացանկում ներգրավվում են առաջին երեք թեկնածուները: Մարզաձևերի ֆեդերացիաների կողմից կարող են առաջադրվել այն թեկնածուները, ովքեր ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ (օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ուսանողական խաղերում), գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են անհատական հաջողություններ և/կամ իրենց մրցելույթներում Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են Հայաստանի հանրահռչակմանը և Հայաստան-Արցախ-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Սահմանված կարգով առաջադրված թեկնածությունները միասին կազմում են մրցութային անվանացանկը:
Նախարարությունն անցկացնում է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթը, որն իրականացվում է SMS քվեարկությամբ:
«Հանդիսատեսի համակրանք» մրցույթի անվանացանկի հրապարակման պահից սկսած՝ 15 օր ընթանալու է էլեկտրոնային SMS քվեարկությունը, որի ավարտից 2 օր հետո անց է կացվելու Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկությունը՝ հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների մասնակցությամբ:
Մրցույթի անցկացման պայմանները և ժամկետները.
Մարզաձևերի ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչները և նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշմամբ և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնում:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է մրցույթի արդյունքները: Հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկությունների առանձին-առանձին ամփոփման համար կազմվում է մարզիկների վարկանիշային (ռեյտինգային) սանդղակ: Ձայների քանակը մարզիկների վարկանիշային առաջին սանդղակում տվյալ մարզիկի միավորների քանակն է: Մարզիկի ցուցանիշը որոշվում է հետևյալ ձևով.
հաշվարկվում է հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքական գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքում տվյալ մարզիկի ստացած ձայների քանակը՝ յուրաքանչյուր առաջին տեղի համար տասը, երկրորդ տեղի համար՝ ինը, երրորդ տեղի համար՝ ութ, և այդպես շարունակ՝ տասներորդ տեղի համար մեկ ձայն սկզբունքով,
առաջին 10 ամենաբարձր վարկանիշային վերջնական միավորն ունեցող մարզիկները ճանաչվում են մրցույթի հաղթողներ: Հավասար վարկանիշային վերջնական միավորների դեպքում մարզիկները հավասարապես բաժանում են այն տեղերը, որոնց հավակնում են: Հանձնաժողովը մրցույթի հաղթող մասնակիցների անվանացանկը հրապարակում է ԿԳՄՍՆ-ի կողմից կազմակերպվող հանդիսավոր արարողության ընթացքում:
20:08 24.06.2025
Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասինՀենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...
19:50 24.06.2025
Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...
19:22 24.06.2025
Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև ԱՄՆ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Չինաստանը նավթ կգնի ոչ միայն Իրանից, այլև Միացյալ Նահանգներից։ «Չինաստանը այժմ կարող է շարունակել նավթ գնել Իրանից։ Հուսանք, որ նրանք այն մեծ քանակությամբ կգնեն նաև ԱՄՆ-ից», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...