Ես համոզված եմ, որ մենք կխաղանք աշխարհի առաջնությունում. Սանտուշ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC

Ես համոզված եմ, որ մենք կխաղանք աշխարհի առաջնությունում. Սանտուշ

09:23 27.11.2021

ԱԱ-2022-ի որակավորման փուլի անցումային խաղերի վիճակահանությամբ Պորտուգալիայի հավաքականը հայտնվեց C խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի ընտրանու հետ։ Եթե պորտուգալացիները հաղթեն, ապա եզրափակիչ դուրս գալու համար կմրցեն Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա զույգի հաղթողի հետ: Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները։

«Մենք պիտի կենտրոնանանք Թուրքիայի հետ խաղի վրա։ Դա կարևոր քայլ է, որ դուրս գանք եզրափակիչ ու հաղթենք այն։ Վիճակահանությունն այնպիսին է, ինչպիսին կա։ Մի քանի դրական բան կա․ օրինակ, տնային խաղ անցկացնելու հնարավորությունը, բայց դրա համար պետք է հաղթել Թուրքիային։ Թուրքիան լավ խաղացողներ ունի։ Թիմը երբեմն լավ է աշխատում, երբեմն՝ ոչ, բայց միշտ դժվարություններ է ստեղծում։ Սակայն ես լիովին համոզված եմ, որ մենք կխաղանք աշխարհի առաջնությունում»,- Սանտուշի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

20:18 24.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նոր վնաս է գրանցել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված մանրամասն գնահատականից բացի, Գործակալությունը նաև բացահայտել է Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր հարվածային կետեր՝ Իրանում իրավիճակի […] ...

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

20:08 24.06.2025

Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասին

Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...

SHANTNEWS

20:00 24.06.2025

SHANTNEWS

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

19:50 24.06.2025

Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետ

Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

19:40 24.06.2025

ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. Times

Այս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

19:30 24.06.2025

Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասին

Աշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...

BACK_TO_TOP