10:40 27.11.2021
UFC-ում հանդես եկող ազգությամբ հայ, ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանն այս օրերին Հայաստանում է: 2019 թ-ին նա իր առաջին քայլերը կատարել է UFC-ում: Անցկացրած 5 մենամարտից 4-ում Ծառուկյանը հաղթանակ է տարել, մեկում՝ պարտվել: ArmSport-ի հետ զրույցում 25-ամյա մարզիկը խոսել է իր անցած ճանապարհի, Հայաստանի դրոշի տակ հանդես գալու, առաջիկա ծրագրերի մասին:
Արմանը ծնունդով Ջավախքից է: Մինչև 11 տարեկան զբաղվել է ըմբշամարտով, հետո հաճախել է հոկեյի: 18 տարեկանից զբաղվում է MMA-ով:
«18 տարեկանում տեղափոխվեցի Ռուսաստան և շատ կարճ ժամանակահատվածում լուրջ նվաճումների հասա՝ դարձա MMA-ի աշխարհի չեմպիոն, արժանացա Ռուսաստանի սպորտային ըմբշամարտի սպորտի վարպետի կոչման: Հայաստանն իմ հայրենիքն է: Որտեղ էլ ապրեմ՝ գալու եմ այստեղ: Սա իմ հայրենիքն է, ու ես հնարավորինս շատ եմ գալիս՝ տարին մի քանի անգամ»,-ասել է Ծառուկյանը:
UFC-ում 25-ամյա մարզիկը հանդես է գալիս հայկական դրոշի ներքո.
«Ես ցանկանում եմ, որ հայ մարդը միշտ ներկայացնի Հայաստանի դրոշը: Նպատակս է, որ Հայաստանի դրոշի ներքո նվաճեմ չեմպիոնի կոչումը, ու բոլորն իմանան, որ ես հայ եմ ու ներկայացնում եմ Հայաստանը: Հաջորդ մենամարտս փետրվարի 26-ին է: Մրցակիցս դեռ հայտնի չէ: Երկու-երեք հաղթանակից հետո արդեն հնարավորություն կունենամ պայքարել չեմպոնական գոտու համար»,-նշել է Ծառուկյանը:
UFC-ում Հայաստանը ներկայացնելն Արմանի համար խոչընդոտներ է ստեղծել Ռուսաստանում:
«Հիմա Ռուսաստանում ցանկանում եմ մարզադահլիճ բացել, դիմել եմ պատկան մարմիններին, բայց ասացին, որ չեն կարող հովանավորել, քանի որ դու Հայաստանի դրոշի տակ ես հանդես գալիս: Պետք է ներկայացնեմ Ռուսաստանը, այդ դեպքում ամեն ինչ կանեն, ու ես վստահ եմ, որ այդ դեպքում նրանք ամեն ինչ կանեն, բայց ես հայ եմ ու ցանկանում եմ ներկայացնել իմ երկիրը»,-ասել է երիտասարդ մարզիկը:
20:18 24.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր վնասներ է գրանցելԱտոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) նոր վնաս է գրանցել Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեքշաբթի օրվա հայտարարությունից առաջ տեղի ունեցած հարձակումներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Երկուշաբթի օրը ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված մանրամասն գնահատականից բացի, Գործակալությունը նաև բացահայտել է Ֆորդոյի և Նաթանզի միջուկային օբյեկտներում նոր հարվածային կետեր՝ Իրանում իրավիճակի […] ...
20:08 24.06.2025
Նա լուրջ, բարի մարդ է․ Մխիթարյանը՝ «Ինտերի» նոր գլխավոր մարզչի մասինՀենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչու սոցիալական ցանցերում հրապարակայնորեն հաջողություն չի մաղթել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Սիմոնե Ինձագիին։ Սա քննարկման թեմա է դարձել երկրպագուների շրջանում, գրում է Tuttosport-ը: «Ինձագիին ողջունել եմ մեր հանդիպման ժամանակ, բայց խուսափել եմ սոցիալական ցանցերում գրառում կատարելուց: Նա որոշում կայացրեց, մենք այն ընդունեցինք: Փակված […] ...
19:50 24.06.2025
Իսրայելի ազգային անվտանգության ղեկավարը ուղիղ բանակցություններ է վարում Սիրիայի հետԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ղեկավար Ցաչի Հանեգբին խոստովանել է, որ անձամբ ներգրավված է Սիրիայի հետ ուղիղ բանակցություններում, հաղորդում է «Իսրայել Հայոմ» թերթը։ Իր տեղեկությունների համաձայն՝ Հանեգբին այս հայտարարությունն արել է հունիսի 22-ին՝ խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Այնտեղ նա նաև հայտարարել է, որ Սիրիան, Լիբանանի հետ, «հարաբերությունները կարգավորելու թեկնածուներ» են Իսրայելի […] ...
19:40 24.06.2025
ՆԱՏՕ-ի Հաագայի գագաթնաժողովը պատմության մեջ ամենակարճը կլինի. TimesԱյս տարի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի ամենակարճը մասնակիցների միջև անձնական բանակցությունների առումով և պատմության մեջ ամենաթանկը, քանի որ դրա կենտրոնական միջոցառումը՝ ՆԱՏՕ-ի առաջնորդների նիստը, կարժենա ավելի քան մեկ միլիոն եվրո մեկ րոպեի համար, գրում է «Times» թերթը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Հաագայի Կոնգրեսի շենքում: Նիդեռլանդների կաբինետը նշել է, որ միջոցառման […] ...
19:30 24.06.2025
Ցավը չի անցնում. Մխիթարյանը՝ ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության մասինԱշխարհի ակումբային առաջնությունը կարող է օգնել մեզ հաղթահարել Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից 0-5 հաշվով կրած պարտության հիասթափությունը, բայց սպին չի անցնում, իտալական La Repubblica-ի հետ զրույցում ասել է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ցավը չի անցնում, դա վատ պարտություն էր: Բայց եկեք չմոռանանք այն ուղին, որը մեզ բերեց եզրափակիչ: Մենք հիանալի խաղեր անցկացրինք: Հետդարձի ճանապարհ, […] ...