18:24 29.11.2021
Կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար «Հայասան» դադարեցնում է մրցելույթներն ու դուրս գալիս առաջնությունից, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հայասա» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը.
««Հայասայի» սիրելի երկրպագուներ, հարգելի ֆուտբոլասերներ
Օրեր առաջ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ պարտություն կրեց՝ այս անգամ բաց թողնելով 19 գոլ: Վստահ ենք՝ շատերդ մեծ ցավ ապրեցիք այդ դաժան տեսարանից: Պատկերացրեք, թե ինչ ապրումներ են ունենում նրանք, որոնք գործունեություն են ծավալում կանանց ֆուտբոլում և ամեն ինչ անում են նման իրավիճակում չհայտնվելու համար: Պատկերացրեք ամեն նման պարտությունից հետո ինչ հիասթափություն են ապրում նրանք, որոնք անշահախնդիր կանգնած են կանանց ֆուտբոլի կողքին՝ պատրաստ ամեն ինչով նեցուկ լինել ֆեդերացիային ու կանանց ֆուտբոլի ազգային ընտրանուն, բայց նրանց բոլոր փորձերը բախվում են անհասկանալի արգելքների՝ դրված այն անձանց կողմից, որոնք կոչված են մտածել կանանց ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի մասին՝ սկսած ֆեդերացիայի նախագահից մինչև կանանց ֆուտբոլի բաժնի պետ:
Դեռ անցած գարնանն արձանագրել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առհասարակ, կանանց ֆուտբոլի բաժինն էլ մասնավորապես ակումբների համար չեն ապահովում հավասար պայմաններ, ցուցաբերում են խտրական վերաբերմունք: Վերահաստատելով վերոգրյալը՝ արձանագրենք, որ ամիսներ անց իրավիճակը ոչ միայն չի փոխվել դեպի լավը, այլ՝ հակառակը: Ամենացավալին այն է, որ չկա մեկը ֆեդերացիայում, որը կփորձի կանխել խայտառակությունների ու ոչ պրոֆեսիոնալիզմի այս անվերջ շարանը: Տպավորություն է կարծես կոչված են միայն խանգարելու ու տապալելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են սայլը տեղից շարժելու:
Ելնելով ստեղծված իրավիճակից պաշտոնապես հայտարարում ենք, որ կանանց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար «Հայասան» դադարեցնում է մրցելույթներն ու դուրս գալիս առաջնությունից: Ի սկզբանե մեր նպատակն է եղել մեր լուման ունենալ Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի գործում: Չունենալով որևէ ակնկալիք՝ շարժվել ենք մեր ընտրած բարդ ու անհարթ ճանապարհով՝ կարճ ժամանակում դառնալով առաջինը մեր գործում: Կայացրել ենք նման ծանր որոշում, որովհետև այլևս անիմաստ ենք համարում գործունեություն ծավալել մի միջավայրում, որտեղ քո առջև միայն դռներ են փակում:
Կանանց ֆուտբոլը՝ Հայաստանում
• Կա մի երկիր, որտեղ առաջնության խաղը սպասարկող մրցավարներից մեկը գործող ֆուտբոլիստ է ու ներկայացնում է մեկ այլ թիմ, որը մրցաշարում քո մրցակիցն է: Հայաստանում դա ոչ միայն հնարավոր է, այլ նաև բազմիցս արձանագրված փաստ է:
• Կա մի երկիր, որտեղ գործող չեմպիոնի ու առաջատարի դարպասապահը, որն ի դեպ առաջնությունում ոչ մի գոլ բաց չի թողել, չի հրավիրվում հավաքական: Փոխարենը հրավիրվում են երեք դարպասապահ մեկ այլ թիմից: Հայաստանում դա հնարավոր է, իսկ արդյունքը՝ խայտառակ պարտություններն են:
• Կա մի երկիր, որտեղ գործող չեմպիոնի ու առաջատարի պաշտպանական հիմնական զույգի փոխարեն, որոնց թիմն առաջնությունում ոչ մի գոլ բաց չի թողել ու որոնք ընդամենը ամիսներ առաջ կարողացել են արժանի դիմադրություն ցույց տալ քո ապագա մրցակցի հարձակվողներին, հավաքական է հրավիրվում միայն մեկը, իսկ մյուսի փոխարեն մեկ այլ ֆուտբոլիստ, որը նույնիսկ քո հետ խաղերում խաղադաշտ դուրս չի գալիս: Հայաստանում դա հնարավոր է, արդյունքը՝ 19:0:
• Կա մի երկիր, որտեղ գործող չեմպիոնի ու առաջատարի խաղացողներից երկուսի փոխարեն հավաքական են հրավիրվում խաղացողներ, որոնք մինչ այդ տեղ չեն ունեցել չեմպիոնի ու առաջատարի կազմում ու հրավիրվելուց հետո էլ խաղաժամանակ չեն ստանում: Ավելին, վերջիններս չէին հրավիրվում այն ժամանակ, երբ դեռևս համարվում էին առաջատարի խաղացողներ: Հայաստանում դա հնարավոր է, արդյունքը՝ 19:0:
• Կա մի երկիր, որտեղ գործող չեմպիոնի ու առաջատարի կազմից ազգային հավաքական են հրավիրվում 3, իսկ մեկ այլ թիմից 15 ֆուտբոլիստ: Սա այն դեպքում, երբ ընթացիկ առաջնությունում առաջատարը հաղթել է այդ թիմին երկու անգամ ու չոր հաշիվներով: Հայաստանում դա հնարավոր է, իսկ արդյունքը՝ 19:0…
Շարքը դեռ երկար կարելի է շարունակել: Վստահ ենք՝ այսքանն էլ բավական է պատկերացում կազմելու համար, թե զարգացման, ավելի ճիշտ հետընթացի ինչ ուղղություն է վերցրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մնում է հասկանալ, թե որքան հեռու են պատրաստ գնալ՝ վերջնականապես ֆուտբոլը տապալելու համար: Հուսով ենք՝ հակաֆուտբոլային բոլոր չինովնիկները մոտ ապագայում կհայտնվեն հայկական ֆուտբոլի տարեգրության անտեսանելի անկյունում»,- ասված է հայտարարության մեջ»։
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...