13:42 20.07.2018
«Եթե գիտեք մեկ օրինակ, ես խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել, կհանեմ տեսանկարահանող սարքի նկարահանումները, կհաշվենք՝ ինչքան քվեաթերթիկ կա անտեղ»,- այսօր կազմակերպված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկուների ժամանակ, պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, թե անցած ընտրությունների ժամանակ Հանրապետականն ասում էր ընտրողներին՝ ինչ ուզում եք, արեք, մենակ «Բարգավաճ Հայաստան»-ի թերթիկը դուրս բերեք:
«Ես հասկանում եմ՝ բոլորին թվում է թե Հանրապետականը բոբո է, բայց ես պատրաստ եմ քննարկել բոլոր կոնկրետ դեպքերը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
ԱԺ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե իրենց առաջարկած ընտրական մոդելը հավանության չի արժանանում, իրենք միանում են ՀՅԴ առաջարկած մոդելին, այն է՝ բաց համամասնական մոդելին:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք հակված են առավելագույն կոնսենսուսի:
«ՀՀԿ-ի տարբերակում լավ մեսիջներ կան, բայց դա լավ քողարկված ռեյտինգայինն է: Պետք է լինի մեկ համամասնական ցուցակ, երկու ցուցակն անհասկանալի է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«ՀՅԴ-ի առաջարկած մոդելը`բաց համամասնական ցուցակներով ընտրակարագը պահանջելու է թրեյնինգեր: Բարդացնելու է մեր կյանքը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Դավիթ Հարությունյանը հակադարձեց, թե թրեյնինգ պետք չէ քվեաթերթիկները ճիշտ հաշվելու համար. պետք է պարզապես այլ ձևաթուղթ և ցանկություն նոր մոդելով հաշվելու համար:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ իրենց առաջարկած մոդելով պիտի հաշվել կուսակցության ստացած ձայները և կուսակցության ներսում հավաքված ձայները: Էդմոն Մարքուքյանն ասաց, որ դա ժամանակատար է, մինչդեռ իրենք պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի ժամանակը շատ կարճ է:
«Ի՞նչն է ժամանակատար, ի՞նչ թրեյնինգ. մեկ հաշվարկի փոխարեն երկու հաշվարկ անելու համար ի՞նչ թրեյնինգ է պետք»,- հարցրեց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ 4 քաղաքական ուժերից կազմված աշխատանքային խմբերը կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի հետ համատեղ քննարկում են ընտրական մոդելները:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...