Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+15.09 oC

Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը

17:58 30.11.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը ներկայացրել են «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թվականի մրցույթի անցկացման կարգն ու մանրամասները:

Հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքների համադրմամբ:

«Խորհրդային միության տարիներից սկսած Հայաստանում միշտ էլ որոշվել է տարվա լավագույն մարզիկը՝ բացառությամբ նախորդ տարվա, երբ պայմաններն այն չէին, որ մենք զբաղվեինք լավագույն տասնյակ որոշելով՝ սկզբում քովիդ, հետո՝ պատերազմ: Հիմա ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անելու է, որ ավանդույթը վերականգնվի ու «Լավագույն տասնյակ» հասկացությունն արժեքավորվի»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՀՀ կառավարությունն այս տարի ընդհանուր առմամբ 50 մլն դրամ է հատկացրել՝ որպես «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամ:

«Այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները, այլև հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց անձնական մարզիչները, բժիշկները, իսկ այն թիմերը, որոնք չեն ունենա բժիշկներ, պարգևներ կստանան մերսողները: Սա աննախադեպ է: Միայն 2019 թվականին են սահմանվել դրամական պարգևներ, այն էլ՝ միայն տասնյակում ընդգրկված մարզիկների համար»,- ասել է Կարեն Գիլոյանը:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի անցկացման կարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես, նոր կարգի համաձայն՝ քվեարկությանը կարող են մասնակցել այն մարզական լրատվամիջոցները, որոնք տարվա ընթացքում մշտապես լուսաբանել են սպորտային իրադարձություններն ու ունեն առնվազն 5 հոդված այդ թեմայով: Ի դեպ, հավատարմագրումը ստանալու է լրատվամիջոցը. յուրաքանչյուր լրատվամիջոց կստանա մեկ լրագրողի հավաստագիր:

Քվեարկությանը կմասնակցեն նաև 34 մարզական ֆեդերացիաների հավաքականների գլխավոր մարզիչները: Լրագրողների և գլխավոր մարզիչների քվեարկության հանրագումարով էլ կկազմվի տասը լավագույն մարզիկների ցանկը, որտեղ մարզիկները կդասավորվեն այբբենական կարգով:

Նախորդ մի քանի տարիների ընթացքում կիրառվում էր նաև SMS քվեարկությամբ լավագույն մարզիկներին որոշելու կարգը, բայց այդ կարգը փոխվել է:

«Այս տարի SMS քվեարկությամբ կորոշվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիրը: Այս մրցանակին կարող է հավակնել երկիր մոլորակի ցանկացած կետում ապրող և մարզվող մարզիկը, որը կարող է անգամ չներկայացնել Հայաստանը: Հավակնորդների ցանկ չի տրամադրվի. յուրաքանչյուր մարզասեր կկարողանա իր նախընտրած մարզիկի անունը SMS հաղորդագրությամբ ուղարկել նշված հեռախոսահամարին: Մրցանակը նույնն է, ինչ տասնյակում ընդգրկված լավագույն մարզիկներինը, պարզապես այս պարագայում մրցանակին՝ դրամական պարգևին, կարժանանա միայն տվյալ մարզիկը և ոչ նրա մարզիչը: Եթե SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկն արտասահմանից է, մրցանակաբաշխությանը կհրավիրվի Հայաստան: Եթե՝ ոչ, ապա ինքնըստինքյան ներկա կլինի միջոցառմանը և կստանա իր մրցանակը: Յուրաքանչյուր մարզասեր իր հեռախոսից կկարողանա միայն մեկ հաղորդագրություն ուղարկել»,- փաստել է Կարեն Գիլոյանը:

Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի դեկտեմբերի 21-ին: Մինչ այդ՝ որոշ վերապահումներով, կհրապարակվի հավակնորդների՝ 20 կամ ավելի մարզիկից բաղկացած ցանկը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ վերջնական ցանկը կհրապարակվի ծանրամարտի աշխարհի առաջնությունից հետո. «Բոլորս էլ հասկանում ենք, որ ծանրամարտի աշխարհի առաջնությունից շատ բան է կախված: Ծանրորդները կարող են լուրջ փոփոխության ենթարկել և վերադասավորել լավագույն տասնյակը: Աստված տա, ունենանք աշխարհի չեմպիոն և մրցանակակիր, ու ես հավատացած եմ, որ այդպես էլ կլինի, ինչից հետո նրանք ևս կընդգրկվեն հավակնորդների ցանկում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ այս տարի բավականին բարդ ընտրություն է սպասվում լրագրողների և հավաքականների գլխավոր մարզիչների համար.

«Այս տարի շատ լավ արդյունքներ ենք ունեցել, և ընտրությունը շատ բարդ կլինի: Ցավոք, միայն օլիմպիական չեմպիոն չունեցանք, բայց ունեցանք օլիմպիական 4 մեդալ, մեծահասակների աշխարհի չեմպիոն, մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող, բռնցքամարտի աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ, Եվրոպայի բազմաթիվ չեմպիոններ, բանակային խաղերի չեմպիոններ… Այնքան թեկնածուներ ունենք, որ շատ բարդ ու թեժ ընտրություն է սպասվում»:

Կարեն Գիլոյանը չի բացառել, որ հաջորդ տարիներին կարող են նաև այլ անվանակարգեր սահմանվել. «2022 թվականի ընթացքում կհասկանանք, թե որքանով կարող ենք ընդլայնել անվանակարգերը: Մեր նպատակն այն է, որ լավագույն մարզիկի ընտրության և պարգևատրման կարգը բարձր չափորոշիչների բերենք և դարձնենք շատ սպասված իրադարձություն և՛ մարզիկների, և՛ մարզասերների համար: Բոլոր ռիսկերն ուսումնասիրելուց հետո կարող ենք սահմանել նաև «Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ», «Տարվա հայտնություն», «Տարվա առաջընթաց», «Տարվա լավագույն լրագրող» անվանակարգերը»:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցանակաբաշխության անցկացման ժամկետների և վայրի վերաբերյալ մանրամասները դեռևս հստակեցման փուլում են: Քվեարկության ավարտից 2-3 օր անց՝ մինչև դեկտեմբերի 25-ը, տեղի կունենա նաև պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP