Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման փոփոխություն տեղի կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Շիրակի մարզում վարչատարածքային բաժանման փոփոխություն տեղի կունենա

20:27 02.12.2021

Շիրակի մարզում խոշորացումից հետո կձևավորվի 5 համայնք՝ Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ և Անի։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, վերականգնվում են նախկին շրջանները։ Խոշորացվող համայնքների կազմում ընդգրկվում են այն բնակավայրերը, որոնք խորհրդային տարիներին եղել են համանուն նախկին շրջանի կազմում։ Ըստ այդմ՝ Շիրակի մարզում բնակավայրի կարգավիճակ են ստացել վաղուց չբնակեցված գյուղերը, նաև մեկ գյուղի վարչատարածքային բաժանման փոփոխություն է տեղի ունեցել։ Խոսքը Հողմիկ գյուղի մասին է, որը մինչև 2016 թվականը Ամասիայի տարածաշրջանի մաս էր կազմում, խոշորացման առաջին փուլից հետո ընդգրկվեց Աշոցքի տարածաշրջանի Սարապատ համայնքի կազմում։ Հիմա կրկնակի խոշորացումից հետո Հողմիկը կրկին վերադարձվում է Ամասիային։

Ամասիայի տարածաշրջանում գյուղը մնացել է մինչև 2016 թվականը, երբ համայնքների խոշորացման առաջին փուլը մեկնարկեց ու հողմիկցիները որոշեցին Սարապատ համայնքի մաս կազմել, որը զուտ աշխարհագրորեն իրենց ավելի մոտ էր։

«5 տարի առաջ, երբ ձևավորվեց Սարապատ համայնքը, ես իմ կարծիքն եմ հայտնել, որ աշխարհագրորեն ավելի հարմար է, որ Հողմիկը միանա Սարապատին։ Հարցը դրվել է քննարկման, գյուղում համաձայնություն են տվել։ Եթե հիմա Սարապատ համայնքը չլուծարվեր, ես էլի նույն կարծիքին կմնայի։ Մենք Աշոցքին էլ, Ամասիային էլ սահմանակից ենք… Միայն թե Ամասիա հասնելու ենք խորհրդային տարիներից մնացած վատ ճանապարհով»,- SHANTNEWS-ին ասել է Հողմիկ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Կյուրեղյանը։

Հիմա Հողմիկը նորից վերադարձվում է Ամասիային։ Կրկնակի խոշորացման արդյունքում Ամասիայի տարածաշրջանի 26 գյուղերը միավորվում են մեկ՝ Ամասիա համայնքի կազմում։ Խոշորացման այս փուլով վերականգնվում են նախկին շրջաններն իրենց բնակավայրերով, իսկ Հողմիկը Ամասիայի տարածաշրջանի մաս է կազմել։

«Ի սկզբանե Շիրակի մարզում համայնքների խոշորացման հետ կապված քննարկվել է մի քանի տարբերակ՝ փնջային տարբերակներ, բայց ի վերջո կառավարության որոշմամբ և վարչատարածքային բաժանման մասին օրենքով ընդունվեց նախկին շրջանային համակարգը։ Այսինքն` ինչ շրջաններ, որ ունեցել ենք մարզում,այդ մոդելն ընդունվեց։ Քանի որ նորից միավորումը շրջանային մոդելով է գնում, բնականաբար, Հողմիկը ընդգրկվել է Ամասիա խոշորացվող համայնքի կազմում»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը։

Վարչատարածքային բաժանումով բնակավայրի կարգավիճակ են ստացել նաև չբնակեցված գյուղերն Ամասիայում և Ախուրյանում։ Ամասիա խոշորացվող համայնքի կազմում 26 բնակավայր է, դրանցից 19-ն է բնակեցված։ Դատարկ գյուղերը նախկինում էլ հարևան համայնքի վարչական միավոր են համարվել։

Չբնակեցված գյուղերի հաշվարկը բնակավայրերի ընդհանուր թվի մեջ կարևոր է խոշորացվող համայնքներում կուսակցությունների առաջադրումների համար։ Բոլոր բնակավայրերի առնվազն 50 տոկոսի ներկայացվածություն պետք է ապահովեն։

«Երևի նաև օրենսդրության բացի հարց է՝ իմ կարծիքով։ Ճիշտ է, բնակավայր նախկինում անվանվել են, բայց քանի որ բնակիչ չկա, տրամաբանական չէ վարչական ղեկավարի պահանջ ներկայացնել, առավել ևս նաև առաջադրումների ժամանակ անպայման այդտեղից ինչ-որ մեկին ընդգրկելու պահանջը»,- ասել է Արամ Անտոնյանը։

Թերի  բնակեցված կամ ամբողջությամբ դատարկ 6 գյուղ Ամասիայի տարածաշրջանում կա, ևս երկուսը՝ Ախուրյանում։ Դատարկ գյուղերը խոշորների հետ հավասար բնակավայրի կարգավիճակում են, միայն մեկ տարբերությամբ, որ այդ գյուղերը վարչական ղեկավարներ չեն ունենալու։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP