Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով միջնորդություններ է ներկայացրել պաշտպանական կողմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Գյումրիում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով միջնորդություններ է ներկայացրել պաշտպանական կողմը

19:39 03.12.2021

2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոդկա թաղամասում Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է։ Այսօր միջնորդություններ է ներկայացրել ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի պաշտպանը։ Միջնորդությունները վերաբերել են գործով առկա ապացույցների շարքում մի քանիսն անթույլատրելի ճանաչելուն։ Մինչ միջնորդությունների քննությանն անցնելը հրապարակվել է դիմումը, որը դատարանին  են ներկայացրել  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, որոնք այսօր դատարան չէին եկել, փոխարենը՝ երկու օր առաջ դիմում են ներկայացրել դատավորին ու պարզաբանել, թե որն է իրենց բացակայության պատճառը։

Դատական նիստերին հրաժարվում են ներկայանալ, քանի որ, ըստ նրանց, դատավարությունն ընթանում է կողմերի իրավահավասարության  և մրցակցային դատավարության  հիմքերի խախտումներով։ Խոսքը, մասնավորապես, դատական նիստերին ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի հեռավար մասնակցության մասին է։ Ըստ այդմ՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները նշել են, որ հրաժարվում են մասնակցել դատական նիստերին։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների դիմումը հրապարակելուց հետո մի շարք միջնորդություններ ներկայացրեց ռուս զինծառայողի պաշտպանը։ Առաջին միջնորդությունը վերաբերում էր Ռազգիլդեևի հորաքրոջ հետ ունեցած հեռախոսազրույցի վերծանությունը անթույլատրելի ապացույց ճանաչելուն։ Պաշտպանը՝ մեղադրական կողմի մեկնաբանությամբ, նախ ներկայացրեց, թե ինչ է ասվում այդ հեռախոսազրույցում։ Ռազգիլդեևը հորաքրոջը խնդրել է լվանալ իր բաճկոնը։

Հեռախոսազրույցի վերծանությունը, ըստ պաշտպանական կողմի, անթույլատրելի ապացույց է, Նարինե Ռշտունին անթույլատրելի ապացույց է համարում նաև դեպքի մասին մահից առաջ Ջուլիետա Ղուկասյանի տված տեղեկությունները։ Նա հիվանդանոցում, ռենտգեն հետազոտության ժամանակ է պատմել, որ իրեն հետևել է սլավոնական արտաքինով երիտասարդ և ծեծի է ենթարկել։

Ըստ պաշտպանի, Ջուլիետա Ղուկասյանը տեղեկությունները հայտնել է առանց ընթերակաների, որը հարցազրույց անունն է ստացել, իսկ Քրեական դատավարության օրենսգրքում  հարցազրույց տերմին չկա։ Բացի դրանից, կազմված արձանագրությունը Ջուլիետա Ղուկասյանը չի ստորագրել, որովհետև ի վիճակի չի եղել։ Պետմեղադրողն էլ նշեց, որ ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց դիմած տուժածի դեպքում պարտավոր են եղել գործել արագ։

«Անհրաժեշտ է եղել արագ բուժօգնություն ցուցաբերել տուժածին և այդ պայմաններում ընթերականեր ապահովելը գրեթե անհնար  էր։ Նաև կարևոր է, թե որտեղ է ստացվել տվյալները տուժածից՝ բուժօգնության սենյակում, ռենտգեն կաբինետում։ Գտնում եմ, որ որևէ էական խախտում համարել չի կարելի, և միջնորդությունը ենթակա է մերժման»,-դատարանում ասել է  պետմեղադրող Արամ Եդիգարյանը։

Դատարանը երկու միջնորդությունների մասով կողմերի կարծիքները լսեց, բայց  դրանք բավարարելու կամ մերժելու որոշում չկայացրեց։ Միջնորդություններին դատարանը կանդրադառնա վերջնական ակտի կայացման ընթացքում։

Մերժելու որոշում կայացվեց 3 վկաներին նորից ծանուցելու և նրանց դատարանում հարցաքննելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Խոսքը Հանրապետությունից բացակայող 3 վկաների մասին է, որոնցից երկուսը Ռազգիլդեևի ծառայակիցներն են եղել և հիմա արդեն Գյումրիում տեղակայված ռազմաբազայում չեն ծառայում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP