17:37 04.12.2021
Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը նշում է հիմնադրման 100 ամյակը։ 1921-ին է բացվել դպրոցը, որը սկզբում գործել է որպես նկարչական ստուդիա, ապա դարձել նկարչական դպրոց։ Այս տարիների ընթացքում մի քանի հասցե է փոխել, գործել է ոչ տիպային շենքերում։ Իսկ հիմա 100 ամյա դպրոցն արդեն աշխատանքային բարելավված պայմաններ ունի։ Քաղաքապետարանի աջակցությամբ հնարավոր է դարձել դպրոցի նկուղային հարկի վերանորոգումը։
Ռաֆայել Աթոյանի, Խաչատուր Վարդպարոնյանի, Հակոբ Անանիկյանի ու Ասլամազյան քույրերի կտավներն այսօր ցուցադրվում էին կողք-կողքի՝ մեկ հարկի տակ։ Տարբեր տարիներին ու տարբեր ոճերում ստեղծագործող հեղինակներին միավորում է մեկ բան՝ նրանք բոլորը Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի շրջանավարտներն են։ Իսկ ցուցասրահը, որտեղ ներկայացված են աշխատանքները, դպրոցի նկուղային հարկում է գտնվում։ 30 տարի անօգտագործելի ու խոնավ նկուղը 7 ամսում վերանորոգվել է, դարձել բարեկարգ տարածք, որտեղ գործում են ցուցասրահ ու քանդակի դասարան։
« Այս շենքը բնակելի է եղել, դպրոցի համար տիպային չէ։ Փորձեցինք մաս-մաս վերանորոգել։ Նկուղը 30 տարի չի օգտագործվել, աղբով էր լցված։ Մաս-մաս մաքրելով՝ այս տարի բախտ վիճակվեց վերանորոգել և հրաշք տարածք ստացանք քանդակի դասարանի և ցուցասրահի համար»,-Shantnews-ին ասել է Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն Ժակլինա Սարգսյանը։
Երկու ընդարձակ սրահները աշխատանքային ու ստեղծագործական հնարավորություններ են ստեղծում։ Տարբեր տարիներին աշակերտության թիվն ու դպրոցի շենքային հնարավորությունները տարբեր են եղել։ Մերկուրովի դպրոցը 1921-ին սկսել է աշխատել, որպես Անդրկովկասում առաջին նկարչական ստուդիա։
Ինքը՝ Մերկուրովն է ասել՝ «Մեր քաղաքը խուդոժնիկ քաղաք է», բազմաթիվ նկարիչներ է տվել, որոնք ճաշակ են ձևավորել։ Բոլոր նկարիչների մոտեցումները, գույներն ու կերպարները տարբեր են, բայց ճաշակը նույնն է՝ մերկուրովյան։
Մեկ դարյա տարեգրության մեջ դպրոցի դռները գրեթե չեն փակվել՝ բացառությամբ 88-ի երկրաշարժին հաջորդած երկու ամիսների, մինչև դպրոցի վերաբացման համար ժամանակավոր տնակների տեղադրումը։ Մինչ այդ ու դրանից հետո էլ Մերկուրովի նկարչական դպրոցը մի քանի հասցե է փոխել։ Գործել հիմնականում այժմ Կումայրի արգելոցի մաս կազմող պատմական շենքերում։
«Դժվար ոդիսական է անցել դպրոցը։ Սահականուշյան վարժարանում է եղել, Օլգինյան վարժարանում, «Օժիտ»-ի շենքում, տնակային պայմաններում է գոյատևել, բայց դա չի խանգարել որակի և կատարած գործի վրա, բոլորը կրել են մերկուրովցի կոչումը»,- ասել է արվեստաբան Արաքս Մարգարյանը։
Երկրաշարժին վնասված «Օժիտ»-ի շենքը տարիներ հետո մասնավորեցվել է, իսկ նկարչական դպրոցին հատկացվել է հարևանությամբ գտնվող Թումանյանի անվան նախկին գրադարանի շենքը։ Այն նկարչական դպրոցին վերադարձնելու հարցը երկար տարիներ անարդյունք քննարկումների առարկա է։
Համեմատաբար փոքր, բայց բարեկարգ տարածքում է հիմա նկարչական դպրոցը գործում։ 100 տարիների ընթացքում այստեղ ուսանած ու համբավ ձեռք բերած նկարիչների անունների կողքին ամեն օր նորերը կհայտնվեն։ Ցուցասրահում դպրոցի աշակերտներն իրենց աշխատանքները ցուցադրելու և վարպետաց դասեր անցկացնելու հնարավորություն կունենան։ Տարածքի ընդլայնումը թույլ կտա ավելացնել աշակերտների թիվը։ Այժմ դպրոցում 85 երեխա է սովորում։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...