Դեկտեմբերի 5-ին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն -ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է Հայաստանի և Բելառուսի Մ-18 հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին պարտվել է 1։2 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել էր երկու օր առաջ։ Այն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։