19:00 07.12.2021
33 տարի անց Գյումրիում դեռ 2770 տնակ կա, որոնց թվում են այն ընտանիքները, որոնք բնակարանի փոխհատուցում չեն ստացել։ Այդպիսի ընտանիքների թիվը 410-ն է։ Այս ընտանիքները չեն ընդգրկվել բնակապահովման պետական ծրագրերում տարբեր պատճառներով։ Փաստաթղթեր չեն ներկայացրել կամ հրաժարվել են հասանելիք բնակարաններից։ Քիչ չեն նաև այն ընտանիքները, որոնք բնակարան ստացել են, վաճառել ու վերադարձել տնակ։
Քաղաքապետարանի տվյալներով՝ հետերկրաշարժյան տարիներին Գյումրիում 18 հազար բնակարան է կառուցվել, ևս 1056 բնակարան կառուցվել է 2010-ին, 1756-ը՝ 2012-ին Մուշ 2-2 թաղամասում։ Այդուհանդերձ տնակների թիվը քաղաքում չի պակասում։ 2018-ին նորից հաշվառում կատարվեց և հստակեցվեց, թե քանի ժամանակավոր կացարան կա ու քանիսն է բնակեցված։
«Դեռ 2770 տնակ կա, որից 500 փակ դռներ են, 410-ը ինչ-ինչ պատճառներով, ներընտանեկան կոնֆլիկտներից ելնելով կամ երկրից բացակայելու պատճառով չեն ներկայացրել փաստաթղթեր։ Կամ էլ ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան և արդեն տարիներ անց բազմանդամ են դարձել։ Ընտանիքի կեսը մնացել է տնակում, մյուս կեսը տեղափոխվել է նոր տուն։ Այս ընտանիքները դուրս են մնացել, հերթացուցակում չեն ընդգրկվել։ Մենք ուսումնասիրել ենք մեկ առ մեկ, թե որ տնակում քանի մարդ է ապրում։ Փաթեթ ենք կազմել, դրա մեջ ներկայացված է նաև փակ դռների կետը։ Եթե մարդիկ բացակայում են, կուսումնասիրենք, թե քանի տարի է, որ տնակը բնակեցված չէ։ Ունենք համապատասխան գործիքակազմ, որի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ լուծումներ կարող ենք տալ»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Այժմ Գյումրիում բնակարանաշինություն է ընթանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, հաջորդ տարի նաև սոցիալական բնակարանաշինության, կրկին բարեգործական ծրագիրը կմեկնարկի։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...