Հայաստանում «Մակդոնալդս» բացվելու լուրը նորից շրջանառվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Հայաստանում «Մակդոնալդս» բացվելու լուրը նորից շրջանառվում է

13:24 12.02.2018

Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ պարբերաբար լուրեր են պտտվում, որ Հայաստանում «Մակդոնալդս» ցանցի ռեստորաններ են բացվելու: Այդ լուրերը շրջանառվում են նաև այս օրերին: Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն է անդրադարձել «Մակդոնալդս»-ի ռիսկերին:

«Ինձ նաև շատ անհանգստացնում է այն հանգամանքը, թե որտեղ է տեղակայվելու այս ռեստորանների ցանցը և մասնավորապես նրա կենտրոնական դիրք գրավելը Երևան քաղաքում, մասնավորապես Հանրապետության հրապարակի մոտ: Մեկ բան է բավարարել զբոսաշրջիկների պահանջները, օրինակ՝ ինչ-որ կենտրոնական ճանապարհների մոտ պատրաստել, որտեղից օգտվում են հիմնականում քաղաքից դուրս եկող մարդիկ,  մեկ այլ հանգամանք է, երբ որ քաղաքի կենտրոնական հատվածում գործ ունենք նմանատիպ սննդի հետ»,- ասել է Պիպոյանը:

Ըստ պարենային իրավունքի փորձագետի՝ Հայաստանում խնդիր է նաև այն, որ մարդկանց իրազեկվածությունը սննդամթերքի անվտանգության մասով շատ ցածր է: Պատճառները տարբեր են՝ որակյալ ապրանքի բարձր գին, սննդային սովորություններ:

«Ինձ շատ հիասթափեցնում է այն հանգամանքը, որ Հայաստանը, ունենալով աշխարհի լավագույն սննդակարգերից մեկը, խոսքը վերաբերում է ավանդական հայկական խոհանոցին, երբ հայերն օգտագործել են հատիկեղեն, լոբազգիներ, ալյուրից պատրաստվող բոքոն հաց, լավաշ, լավագույն կաթնաթթվային մթերք՝ մածուն, կարմիր գինի, այսօր Հայաստանը բացում է աշխարհի վատագույն սննդակարգ ունեցող երկրների ցանկը»,- ասում է Պիպոյանը:

Խնդիրների լուծման համար, ըստ Պիպոյանի, շատ կարևոր է առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների դերը:

«Ամբողջ աշխարհում երկրում սննդամթերքի անվտանգության խնդիրներով զբաղվում են գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները: Մի կողմից՝ դա նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, մյուս կողմից՝ քաղաքացիների առղջությանը: Պետք է շեշտեմ, որ որևէ նախարարության կողմից չեմ նկատել այս խնդիրներով զբաղվելու, համապատասխան ռազմավարություն ունենալու պատրաստակամություն», – ասել է Պիպոյանը՝ հավելելով, որ առողջապահության նախարարությունը, հակածխախոտային ակցիաներից առաջ, լավ կլիներ՝ զբաղվեր Հայաստանի քաղաքացիների սննդակարգի ուսումնասիրությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP