Կառավարությունը չի համաֆինանսավորի հակակարկտային կայանների տեղադրման ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Կառավարությունը չի համաֆինանսավորի հակակարկտային կայանների տեղադրման ծրագրերը

20:05 09.12.2021

Կառավարությունն այլևս չի համաֆինանսավորի հակակարկտային կայանների տեղադրման սուբվենցիոն հայտերը։ Մասնագիտական ուսումնասիրություններից հետո հակակարկտային կայանների արդյունավետությունը գնահատվել է ցածր և, ըստ մասնագետների, դրանք առաջացնում են բնապահպանական և մթնոլորտային մի շարք խնդիրներ:

Շիրակի մարզում 196 հակակարկտային կայան է տեղադրված։ Բոլորը համայնքային սեփականություն են։ Գյուղապետարանները իրենց բյուջեների հաշվին են գնել ու տեղադրել։ Միայն 97 կայան վերջին 3 տարիներին ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրերով, այսինքն՝ դրանց տեղադրման հարցում պետական համաֆինանսավորում են ստացել գյուղերը։ Հակակարկտայինների դեպքում  արժեքի 50 %-ը կառավարությունն է սուբսիդավորում, մյուս 50 %-ը՝ համայնքային բյուջեից է։ Կարկտահարությունից գրեթե ամեն տարի տուժում են հայ-թուրքական սահմանին գտնվող գյուղերը։ Կարկտաբեր ամպերը ձևավորվում են սահմանի այն կողմում ու հասնում ցանքերին։

 

Հակակարկտային կայանների աշխատանքի արդյունավետությունը ցածր է, այսպիսին է եղել մասնագիտական ուսումնասիրությունների եզրակացությունը։ Ըստ այդմ՝ կայանների վրա կատարված ծախսը չի արդարացնում արդյունքը և գյուղապետներին զգուշացրել են այլ բովանդակության, այլ ենթակառուցվածքների վերականգնման սուբվենցիոն հայտեր ներկայացնել։

«Մասնագիտական հանձնաժողով է կազմվել։ Մասնագետների խումբը այցելութուններ է կազմակերպել, որոշել է կայանների արդյունավետությունը։ Մեկ կայանը, ըստ տեխնիկական պարամետրերի , տրված է 100-120 հա տարածք պաշտպանելու համար, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայանները մեծ մասով ոչ արդյունավետ են դիտարկվել։ Դրա համար պետությունը դեռ զերծ է մնում առաջիկա ծրագրերում համաֆինանսավորել հակակարկտային կայանների ձեռքբերումը»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի  զարգացման ծրագրերի, զբոսաշրջության   և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

Առանձին գյուղերում հակակարկտայինների արդյունավետությունը քիչ է։ Սա չի ժխտում նաև Շիրակի մարզում կայանները սպասարկող միակ մասնագետը։ Բայց, նշում է՝  պատճառը ոչ թե կայանների մեջ է, այլ դրանց ոչ ճիշտ տեղադրման։

«Որպեսզի գազագեներատորային կայանները նորմալ աշխատեն, արդյունավետությունը բարձր լինի, պետք է ունենան շղթա՝ կայանից կայան հեռավորությունը պետք է լինի 1կմ։ Եթե արանք մնաց, բորոր ամպերը կանցնեն, կարկուտն էլ կխփի։ Այսինքն՝ լուծումը կայանների խելացի տեղադրումն է։ Մենք կարողացել ենք ապացուցել, որ գազագեներատորային կայանների արդյունավետությունն առաջին և երկրորդ աստիճանի կարկտաբեր ամպերի դեպքում շատ բարձր է, երրորդ աստիճանի դեպքում ցածր է, իսկ ամենաբարձր՝ չորրորդ աստճանի ամպերի դեմն առնելու համար ոչ մի միջոց չկա»,- SHANTNEWS-ին ասել է Լոռու ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը։

Վարելահողերը տարբեր տեղերում են գտնվում, կայաններն էլ՝ հիմնականում խոշորացված համայնքներում, տեղադրվում են ոչ թե ցանց ստեղծելու, այլ ամեն բնակավայրում գոնե մեկն ունենալու սկզբունքով։ Հետևանքում՝ կայանների թիվը շատ է, արդյունավետությունը՝ համեմատաբար քիչ։ Բայց, ըստ մասնագետի, սա չի նշանակում,  թե հակակարկտայինները պետք չեն։ Կայանների արդյունավետությունը ապացուցող, գիտական հիմնավորումների վրա հենված, եզրակացություն են կազմել և ուղարկել կառավարություն։

Գյուղապետարանները կարող են սեփական միջոցներով՝ առանց կառավարության համաֆինանսավորման, գնել ու տեղադրել կայաններ, եթե դրա անհրաժեշտությունը և արդյունավետությունը տեսնում են։ Կառավարությունն առաջարկում է կարկուտից պաշտպանվելու պետական այլ ծրագրեր։ Խոսքը գյուղապահովագրության  և կարկտապաշտպան ցանցերի մասին է։ Վերջինը կիրառելի է միայն այգիների համար, որոնք Շիրակի մարզում շատ քիչ են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

19:39 30.04.2025

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

19:27 30.04.2025

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

Խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...

BACK_TO_TOP