Մխիթարյանը չի մասնակցի ԲԿՄԱ (Սոֆիա)-«Ռոմա» խաղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC

Մխիթարյանը չի մասնակցի ԲԿՄԱ (Սոֆիա)-«Ռոմա» խաղին

12:34 09.12.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղը։ Հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է հանգիստ տրամադրել Մխիթարյանին, ինչպես նաև Ռուի Պատրիսիուսին և Քրիս Սմոլինգին։

Այս մասին Մոուրինյուն պատմել է Sky Sport-ին տված հարցազրույցում․

«Գիտենք, թե ինչ դժվարությունների առաջ ենք կանգնում նման մեծ քանակի վնասվածքների պատճառով, և գիտենք, որ յուրաքանչյուր խաղացողի երբ կորցնում ենք, աղետ է։ Մենք սպասում էինք դժվարությունների, բայց COVID-ը, վնասվածքներն ու որակազրկումներն արդեն չափից դուրս են։ Ամեն դեպքում, մենք պետք է ինչ-որ մեկին հանգստի հնարավորություն տանք։ Ռուի Պատրիսիուն, Մխիթարյանն ու Սմոլինգը մեզ հետ չեն մեկնի ԲԿՄԱ-ի դեմ խաղին»,- ասել է պորտուգալացի մասնագետը։

ԲԿՄԱ-«Ռոմա» խաղը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Բուլղարիայի մայրաքաղաքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

14:03 25.06.2025

Կալլաս. Կանադան կարող է միանալ ԵՄ-ին, քանի որ սահմանակից է Արկտիկայի միջոցով

Կանադան, չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում չէ, կարող է միանալ Եվրամիությանը, քանի որ սահմանակից է Արկտիկայի հատվածով: Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալլասը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ՝ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որին նա հրավիրված էր: «Գիտեք, ինձ նախկինում հարցրել են Կանադայի՝ ԵՄ-ին միանալու ցանկության մասին: Մենք ողջունում ենք մեր բոլոր […] ...

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

13:56 25.06.2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

13:55 25.06.2025

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

Ֆորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

13:47 25.06.2025

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ և ինչ ձևով պետք է նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, Politico-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփը կորոշի նոր տնտեսական միջոցառումներ մտցնելու համար համապատասխան ժամանակն ու վայրը», – ասել է Ռուբիոն ՝ հավելելով, որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ այս հարցում նախագահի […] ...

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

13:38 25.06.2025

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մարզերում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

13:30 25.06.2025

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

«Լիոնը» ֆինանսական խնդիրների պատճառով որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ RMC Sport-ի տեղեկություններով` որոշումը կայացրել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP)։ Որոշումը «Լիոնը» կարող է բողոքարկել։ L’Équipe-ի տվյալներով էլ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ Ակումբին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտն իրավիճակը կարգավորելու ժամանակ էր տրվել, նաև զգուշացվել , […] ...

BACK_TO_TOP