18:29 20.07.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
«Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությանը երևի թվում է, որ Երևանը որբի գլուխ է, և իրենք էլ այստեղ են՝ քաղաքից քերելու ինչ հնարավոր է։ Հատկապես այս օրերին քանիցս խոսել եմ թե՛ «Սանիթեք»-ի ղեկավարության, թե՛ Երևանի քաղաքապետարանի հետ, սակայն մայրաքաղաքը ժամ առ ժամ դառնում է աղբակույտերի գերի։ Ուստի, քիչ առաջ պաշտոնական նամակ եմ ուղարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, քանզի մեր Երևանը աղբի մեջ խեղդելը դա երևանցու` մաքուր և բարեկարգ քաղաքում ապրելու իրավունքի ոտնահարում է և ակնկալում եմ, որ Պաշտպանը մեզ հետ միասին հետևողական կլինի, որ տարբեր լեգիոներ կազմակերպություններ, որոնց երևի թվում է՝ ինչ ուզենան կանեն, հստակ պատասխանատվության կանչվեն, իսկ պարալիզացված քաղաքապետարանը գոնե այս հարցում մի քիչ թասիբ ունենա և իրականացնի իր վերահսկողական գործառույթները»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը կոչ է Արման Թաթոյանին հնարավորինս օպերատիվ արձագանքնել խնդրին:
«Հարգարժա՛ն Պարոն Թաթոյան, ինչպես հայտնի է, Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից մայրաքաղաք Երևանում աղբահանության իրականացումը սահմանված ժամանակացույցի խախտումներով և ոչ պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ խնդիրը վերջին օրերին հայտնվել է մեր բոլորի և նաև Ձեր ուշադրության կենտրոնում:
Ոզում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ այս լրջագույն հարցին։
Չկա Երևանում որևէ համայնք, որը վերջին շրջանում թաղված չլինի աղբակույտի մեջ։ Եթե սա անգործություն է, ապա պիտի արժանանա հստակ գնահատականի։ Եթե սա սաբոտաժ է, կրկին պիտի համարժեք արձագանք լինի։ Մեր Երևանը աղբակույտերի մեջ թաղված ու գարշահոտություն տարածող քաղաք չէ, և ովքեր հասցրել են քաղաքն այս վիճակին, հստակ պատասխանատվության պիտի ենթարկվեն։Հասկանալի չէ նաև Երևանի քաղաքապետարանի սաբոտաժային պասիվությունը և իր վերահսկողական գործառույթների իրականացումից հրաժարվելը։ Հարգելի՛ Պաշտպան, ակնկալում եմ, որ նաև Ձեր գործուն միջամտությամբ մենք միասին այս հարցին հնարավորինս արագ և արդյունավետ լուծում պիտի գտնենք»,- գրել է նա:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...