11:45 10.12.2021
Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումների արդյունքներով որոշվել են Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի գրեթե բոլոր մասնակիցները։
Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Եվրոպա լիգայից այս լիգա եկած թիմերը և ԿԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (ընդհանուր՝ 16 թիմ) կբաժանվեն զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 մասնակիցներին։
ԿԼ խմբային փուլում առաջին տեղերն ապահովել են ԼԱՍԿ-ը, «Գենտը», «Ռոման», «Ալկմարը», «Ֆեյենորդը», «Կոպենհագենը», «Բազելը» և «Ռենը», որոնք արդեն ունեն փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրեր։
Խմբերում երկրորդ տեղերն են զբաղեցրել՝ «Մաքքաբին», «Պարտիզանը», «Բոդո Գլիմտը», «Ռանդերսը», ՊԱՕԿ-ը, «Քարաբագը», «Սլավիան»։ Այս թիմերը փլեյ-օֆֆի ուղեգրերը կխաղարկեն ԵԼ խմբային փուլում երրորդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ։ Դեռ մեկ տեղի խնդիրը լուծված չէ: Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Տոտենհեմ»-«Ռեն» հանդիպումը, որը նախատեսված էր դեկտեմբերի 9-ին, չկայացավ՝ լոնդոնյան թիմում կորոնավիրուսային վարակի մի շարք հաստատված դեպքերի պատճառով։ «Ռենն» այդ խմբում, անկախ վերը նշված խաղի արդյունքից, ապահովել է առաջին հորիզոնականը խմբում։ «Տոտենհեմը» երրորդն է և 3 միավորով հետ է մնում նիդեռլանդական «Վիտեսից»։ «Տոտենհեմ»-«Ռեն» խաղում անգլիական ակումբը պետք է նվազագույնը երկու գնդակի տարբերությամբ հաղթի ֆրանսիական ակումբին, որպեսզի լրացուցիչ ցուցանիշներով շրջանցի «Վիտեսին» և դուրս գա փլեյ-օֆֆի լրացուցիչ փուլ:
ԵԼ-ում իրենց խմբերում երրորդ տեղն են զբաղեցրել հետևյալ թիմերը․ «Ռեյնջերսը», «Ռեալ Սոսեյդադը», «Նապոլին», «Օլիմպիակոսը», «Լացիոն», «Բրագան», «Բետիսը», Զագրեբի «Դինամոն»։
18:55 25.06.2025
«Բարսելոնայի» հարձակվողը կտեղափոխվի «Մոնակո»18:45 25.06.2025
Հրդեհ՝ Արգավանդ գյուղումՀունիսի 25-ին՝ ժամը 13։59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։ ...
18:36 25.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի նիստԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է քաղաքաշինական ծրագրերը համակարգող խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Խորհրդի քննարկմանն են ներկայացրել Կոնդ թաղամասի վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ։ Այս համատեքստում դիտարկվել են ինչպես քաղաքաշինական ինքնության և ժառանգության պահպանման մոտեցումները, այնպես էլ տնտեսական արդյունավետության տեսանկյունից հիմնավորվածությունն ու ներդրումային գրավչության բաղադրիչները։ Քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտը կարգավորող իրավական դաշտի բարելավման նպատակով […] ...
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...