16:03 11.12.2021
Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մեկնաբանել է իր հաղթանակը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ Դուբայում անցկացված չեմպիոնական մրցամարտում։ 31-ամյա գրոսմայստերը չորրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը՝ ժամանակից շուտ առավելության հասնելով 7,5։3,5 հաշվով։ 14 դասական պարտիայից անցկացվեց 11-ը։ Կարլսենը 4 պարտիայում հաղթեց, չկրեց ոչ մի պարտություն, 7 պարտիայում գրանցվեց ոչ ոքի։
«Առաջին հինգ պարտիայում ոչ ոքի էր, և ես ոչ մի առավելություն չունեի, բայց հետո ամեն ինչ շրջվեց և ընթացավ իմ ծրագրով։ 6-րդ պարտիան պարզապես հրաշալի ստացվեց։ Իսկական ճակատամարտ էր, որը վճռեց ամեն ինչ։ Ընդհանուր առմամբ՝ Յանը չկարողացավ ցուցադրել իր լավագույն խաղը, ինչը ցավալի է, բայց այդպես էլ է պատահում։ Երբեմն չի օգնում նույնիսկ պատրաստությունը, և չգիտես, թե ինչ անել։ Ես չէի սպասում, որ այսքան կարճ կտևի մրցամարտը, այսքան արագ կավարտվի պայքարը։ Թերևս, կարող եմ համեմատել այս մրցամարտը 2014-ի՝ Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտիս հետ»,- Կարլսենի խոսքը մեջբերում է ՖԻԴԵ-ի մամուլի ծառայությունը։
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...
17:30 25.06.2025
Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետներըԱշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն վաճառում է իր կոտրած ռակետները, հայտնում է թենիսիստի կայքը: Դանիացին յուրաքանչյուր կոտրած ռակետը գնահատել է 6 հազար եվրո: Նա նշել է, որ խաղացել է այդ ռակետներով, և բարձր գինը պայմանավորված է այդ հանգամանքով: 22-ամյա թենիսիստը նաև ստորագրելու է այդ ռակետների վրա: ...
17:19 25.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի […] ...