17:25 11.12.2021
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը հայտավորված աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի համար որևէ բացառություն չի արվի։ Մրցաշարի բոլոր մասնակիցների նման նա ևս պետք է պատվաստված լինի կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։
Ավստրալիայի կանոնների համաձայն՝ մարզական միջոցառումների բոլոր մասնակիցներն ու հանդիսականները պետք է լինեն պատվաստված։ Ջոկովիչը, ով թերահավատորեն է վերաբերվում պատվաստմանը, դեռ չի հաստատել, որ պատվաստվել է։ Նա նշել էր, որ թեմայի վերաբերյալ հայտարարություն կանի առաջիկայում։
«Բացառությունների վերաբերյալ որոշումներ ընդունում են բժիշկները, քաղաքական գործիչները կապ չունեն այդ ամենի հետ։ Ջոկովիչը պետք է մյուս մասնակիցների նման հետևի կանոններին։ Գոյություն ունեն բժշկական բացառությունները, բայց դա չի կարող դառնալ արդարացում լինել մարզիկի համար և դարձնել նրան արտոնյալ»,- Մորիսոնի խոսքերն է մեջբերում Sky News-ը։
Ավստրալիայի բաց առաջնությունը կանցկացվի հունվարի 17-30-ը։
18:26 25.06.2025
Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդըԼիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...
18:16 25.06.2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...
18:07 25.06.2025
Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
17:50 25.06.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասըԳլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...
17:40 25.06.2025
Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել էՀունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...