22:21 20.07.2018
Ոստիկանությունը պետք է իր աշխատանքում հստակ առաջնահերթություններ ընդգծի: Այս մասին հուլիսի 20-ին տեղի ունեցած ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկաններին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ոստիկանության աշխատանքի առաջնահերթություններն են` օրինականության և օրենքի գերակայության հաստատումը, կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, հասարակական կարգի և անվտանգության ապահովումը»,- նշել է վարչապետը:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում ամփոփվել են 2018 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստի ընթացքում ոստիկանության պետի տեղակալները ներկայացրել են ոստիկանության վեցամսյա աշխատանքն ըստ համակարգման ոլորտների:
Հաշվետու զեկույցներում մանրամասն անդրադարձ է արվել ոստիկանության ստորաբաժանումների ու ծառայությունների գործունեության արդյունքներին, առկա խնդիրներին, թերացումներին ու բացթողումներին, նշվեցին դրանց վերացման ուղիները:
Մասնավորապես, արձանագրվել է, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, բնակարանային գողությունների և առավել լատենտային համարվող` կոռուպցիոն հանցագործությունների աճով: Դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ վերջին ամիսներին, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն: Քաղաքացիներից ստացված հաղորդումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 37,3 տոկոսով:
Միևնույն ժամանակ, 8 տոկոսով նվազել են սպանության, 23,1 տոկոսով` սպանության փորձի, 5,5 տոկոսով` սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, 60 տոկոսով` համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների դեպքերը:
Ոստիկանության մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է 314 միավոր հրազեն, 41.022 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, այլ ռազմամթերք ու սառը զենք:
Առաջին կիսամյակում բացահայտվել է 491-ով ավելի հանցագործության դեպք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Աճ է արձանագրվել առանձնապես ծանր և հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանություններ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, ավազակություն, կողոպուտ, յուրացում կամ վատնում և այլն: 301-ով աճել է նախկին տարիներին կասեցված քրեական հանցագործությունների բացահայտման արդյունավետություն:
Աննախադեպ աճ է գրանցվել կոռուպցիոն բնույթի հանցագործություների հայտնաբերման աշխատանքներում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվն աճել է 88,7 տոկոսով, որի 40 տոկոսն արձանագրվել է վերջին երկու ամիսներին, իսկ դեպքերի 56,1 տոկոսն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից:
Ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման և օրինականության ապահովման համատեքստում առաջին կիսամյակում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 357 ծառայող, տարբեր օրինախախտումների փաստերով արձանագրվել է 86 դեպք, 84-ով հարուցվել է քրեական գործ, դատարան է ուղարկվել 9 քրեական գործ, դատապարտվել է 3 անձ:
Հաշվետու զեկույցներից հետո ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մանրամասն անդրադարձել է ստորաբաժանումների և ծառայությունների գործունեությանը: Ոստիկանության պետը առանցքային ուղղությունների շարքում կարևորել է աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդման, ստորաբաժանումների փոխգործակցության խորացման և ղեկավարների անձնական պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը:
Վալերիյ Օսիպյանը հատուկ ուշադրություն է դարձրել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման, ճանապարհային երթևեկության կազմակերպման, անչափահասների հետ տարվող աշխատանքների, համայնքային ոստիկանության խնդիրներին, պահանջեց բարձրացնել ծառայողների պատասխանատվության աստիճանը, քաղաքացու հետ շփման որակը, ուշադրություն դարձնել ոստիկանների պահվածքին, արտաքինին, հաղորդակցության կարողություններին:
Ամփոփելով նիստը՝ Վալերիյ Օսիպյանը համոզմունք է հայտնել, որ առաջին կիսամյակում արձանագրված աշխատանքային արդյունավետությունը կպահպանվի, և ոստիկանությունը տարին կամփոփի նոր ձեռքբերումներով:
Կոլեգիայի նիստի ավարտին տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...