Գյումրիի 2022-ի բյուջեում կանխատեսվում է սեփական եկամուտների ավելացում տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման հաշվին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.46 oC

Գյումրիի 2022-ի բյուջեում կանխատեսվում է սեփական եկամուտների ավելացում տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման հաշվին

19:37 17.12.2021

Գյումրիի քաղաքապետարանի սեփական եկամուտները հաջորդ տարում կաճեն, ինչն էլ իր հերթին կապահովի 2022-ի բյուջեում սեփական եկամուտների ավելացում՝ 2021-ի համեմատ։ Այս մասին այսօր բյուջեի հանրային քննարկման ժամանակ հայտնել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Սեփական եկամուտների աճ է կանխատեսվում՝ ի հաշիվ տեղական տուրքերի դրույքաչափերի բարձրացման։ Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Նախագծի շուրջ հարցեր, առաջարկներ կամ ելույթներ չեն հնչել։

Հանրային քննարկումը գրեթե դատարկ դահլիճում էր՝ քաղաքապետարանի մի քանի աշխատակիցների և ավագանու միայն մեկ խմբակցության անդամների ներկայությամբ։ Հանրային քննարկումն, ըստ էության, արվում է քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի կարևոր հոդվածները հանրության բոլոր շերտերին հասանելի դարձնելու համար։

Հանրային քննարկման միակ բանախոսը քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Մենուա Մկրտչյանը ներկայացրեց, որ 2022-ի բյուջեի վարչական հատվածը՝ այս տարվա համեմատ, ավելին է լինելու։

«Վարչական բյուջեն ընդգրկում է հարկային եկամուտները՝ անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, տեղական տուրքեր և այլ վճարներ։ 2022-ի բյուջեի վարչական մասի սեփական եկամուտների աճը՝ 2021-ի ճշտված բյուջեի համեմատ, կկազմի մոտ 2%։ Ընդհանուր վարչական մուտքերը և ֆոնդային եկամուտները նախատեսվում է 1 մլրդ 896 մլն 600 հազար դրամ»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ԺՊ Մենուա Մկրտչյանը։

Աճը սեփական եկամուտների հաշվին է։ Այսինքն՝ կանխատեսում են, որ 2022-ին ավելի շատ սեփական եկամուտներ են հավաքագրվելու, քան 2021-ին։ Իսկ այդ կանխատեսման հիմքում տեղական տուրքերի դրույքաչափերի ավելացումն է։ Հունվարի 1-ից կավելանան շինթույլտվությունների տեղական տուրքը, աղբահանությունը իրավաբանական անձանց համար, արտաքին գովազդի տուրքը և թանգարանների վարձավճարները։ Հանրագումարում հաշվել են, թե ինչքան կկազմեն տեղական բյուջեի եկամուտները 2022-ին։

Սեփական եկամուտների մոտ կեսը ապահովում է միայն մեկ հարկատեսակ։ Քաղաքում շահագործվող տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է, հետևաբար և աճել է փոխադրամիջոցների գույքահարկը։

Իսկ ծախսային հոդվածներն անփոփոխ են՝ աշխատավարձ, ճանապարհային տնտեսության պահպանման ծախսեր, մշակութային ու մարզական կառույցների ֆինանսավորում, արտաքին լուսավորություն։ 2022-ի տեղական բյուջեով թափառող շների վնասազերծման համար նույնպես գումարներ կհատկացվեն։

Բյուջեի նախագծով նաև պահուստային գումարների տնօրինման ուղղություններն են նշված։ Այս տվյալները դեռ նախնական են։ Քաղաքապետարանը, մինչ բյուջեի հաստատումը, ընդունում է առաջարկներ։ Այսօր ներկայացվեցին բյուջեի միայն վարչական ու ֆոնդային մասերի թվային տվյալները։ Թե ինչքան կկազմի Գյումրիի քաղաքային բյուջեն հաջորդ տարում, կախված է նաև դոտացիայի չափից, որը գումարվելու է սեփական եկամուտների կատարողականին։ Անցնող տարվա՝ 2021-ի բյուջեն կազմել է 4 միլիարդ 700 միլիոն դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP