14:40 18.12.2021
Դեկտեմբերի 17-ին Ռումինիայի Արվեստի հավաքածուների թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որը կազմակերպվել էր Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի, Արվեստի հավաքածուների թանգարանի ու Ռումինահայոց միության հետ համագործակցությամբ, տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն, Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի տնօրեն Դորու Լիչիուն և Ռումինիայի ազգային արվեստի թանգարանի տնօրեն Կալին Ստեջերեանը:
Դիվանագիտական հարաբերությունների պատմության վերաբերյալ հակիրճ ելույթներ են ունեցել նաև Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն և Ռումինիայի Սենատի նախկին նախագահ, նախկին արտաքին գործերի և պաշտպանության նախարար, Թեոդոր Մելեշկանուն:
Իր խոսքում Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը նշել է.
«Այսօր Հայաստանը և Ռումինիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ռումինիան ՄԱԿ անդամ առաջին երկիրն էր, որ 1991թ. դեկտեմբերի 11-ին ճանաչեց Հայաստանի անկախությունը, որից մի քանի օր անց, մեծամասամբ Ռումինիայի հայ համայնքի ջանքերով, ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Ռումինիա։ Այցի շրջանակներում ՀՀ արտգործնախարարը հանդիպեց Ռումինիայի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը: Դեկտեմբերի 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանը և իր ռումինացի գործընկեր Ադրիան Նաստասեն ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման և քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ արձանագրությունները:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանը և Ռումինիան դաշնակիցներ էին, և երկու երկրների միջև դե ֆակտո հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ: Բուխարեստում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, որը, ռումինական իշխանությունների թույլտվությամբ, նույնիսկ Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո, շարունակեց իր գործունեությունը՝ ՀՀ խորհրդանիշներով անձնագրեր տրամադրելով 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկվածներին, ովքեր ապաստան էին գտել հյուրընկալ ռումինական հողում: Այսպիսով, կարող ենք ասել, որ այսօր խորհրդանշական առումով տոնում ենք ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այլ դրանց վերահաստատման տարեդարձը:
Անցած 30 տարիների ընթացքում Հայաստանը և Ռումինիան զարգացրել են համագործակցությունը տարբեր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլն: Ձևավորված երկխոսության կարևոր ուղղություններից է համագործակցությունը միջազգային և եվրոպական կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում նաև՝ միջխորհրդարանական մակարդակով: Ռումինիայի խորհրդարանը ԵՄ անդամ երկրների առաջին խորհրդարաններից էր, որ 2018թ․ հոկտեմբերին վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Մենք գնահատում ենք Ռումինիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում՝ ողջունելով նաև տարածաշրջանային ռումինական վերջին նախաձեռնությունը, որը միտված է նպաստելու Հարավային Կովկասում տևական խաղաղությանը և կայունությանը»:
Իր ելույթում Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Դան Նեկուլաեսկուն անդրադարձել էՌումինիայի և Հայաստանի հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ հիշատակելով ռումինական հասարակության մեջ կարևոր դերակատարում ունեցած հայերին, ինչպես նաև Ռումինիայում հայկական հարուստ մշակութային և կրոնական ժառանգությունը:
Պետքարտուղար Նեկուլաեսկուն խոսել է նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման մասին, այդ համատեքստում ընդգծելով Նյու Յորքում այս տարվա սեպտեմբերին կայացած երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հետ վերջերս իր ունեցած հեռախոսազրույցը:
Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ռոմֆիլատելիան՝ Ռումինիայի ԱԳՆ և ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, թողարկել էր հատուկ թողարկման ֆիլատելիստական թղթապանակ ու փոստային ծրար, որում պատկերված են ռումինահայ հայտնի արվեստաբան և հավաքիչ Գրիգոր Զամբաքչյանի լուսանկարն ու «Հայկական վանք. Հաճկատար 500-ամյակ» նամականիշը:
Միջոցառմանը ներկա էին նաև Ռումինիայի ակադեմիայի նախագահ Աուրել Պոպը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, Ռումինահայոց Թեմի ու ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ռումինական ԶԼՄ-ների կողմից։
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...